«Թեհրանի ահաբեկչությունը սաուդական հատուկ ծառայությունների սովորական զվարճանքն էր»
Ռուսաստանցի հայտնի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում փոփոխությունների մի նոր ընդհանուր գործընթացի սկիզբ Մերձավոր Արևելքում: Խոսքը մասնավորապես Կատարի և Սաուդյան Արաբիայի հակամարտության, սիրիական կոնֆլիկտի, Իրանում հունիսի 7-ին կատարված ահաբեկչական հարձակումների և Իրաքի քրդերի անկախացման մասին է:
Կա՞ արդյոք ընդհանուր դինամիկա կամ գործընթաց, որը վկայում է տարածաշրջանում արմատական փոփոխություններ սկսվելու մասին: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Եվգենի Սատանովսկին ասաց. «Ոչ, որևէ ընդհանուր գործընթաց չկա, բոլորը կռվում են բոլորի դեմ: Ես չեմ հավատում որևէ ընդհանուր դինամիկայի: Դրանք հեքիաթներ են, որոնք հորինվել են, որպեսզի արդուկեն այն մարդկանց գլուխները, ովքեր հավատում են կա՛մ դավադրության տեսությանը, կամ էլ մարքսիզմ-լենինիզմին: Մերձավոր Արևելքում տեղի է ունենում այն, ինչ միշտ եղել է՝ իրանցիները մրցակցում են սաուդցիների հետ, արաբական աշխարհի ներսում համատարած վեճեր են, բոլորը հակամարտում են բոլորի դեմ: Այդպես եղել է, կա և կլինի»:
Արևելագետի կարծիքով՝ Իրանի խորհրդարանի շենքում և իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում կատարված ահաբեկչական գործողությունների ետևում կանգնած է Սաուդյան Արաբիան:
«Ամենայն հավանականությամբ, դա սաուդական հատուկ ծառայությունների սովորական զվարճանքն էր: Առանձին թեմա է, թե կոնկրետ ի՞նչ գործակալական խողովակների միջոցով է այդ ամենը կազմակերպվել: Թող իրանցիներն էլ դա պարզեն»,- նշեց Եվգենի Սատանովսկին:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին