ՀՀ ՊՆ-ն մամուլի նոր խոսնակ ունի
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
ՊՆ-ն ներկայացրել է Շուշան Շահենի Ստեփանյանի կենսագրական տվյալները.
«Զինվորական կոչումը՝ մայոր
Ծնվել է 08.08.1988թ., ԱՀ ք. Հադրութում
1995-2005թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը
2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ
2007-2009 թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող
2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության եւ զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից
2013 թ. նույն թերթի խմբագրության մշակույթի եւ հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից
2015-2016 թթ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր
2017 թ. նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ
2018 թ. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից
2019 թ-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում
2009 թ. թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող եւ վերապատրաստվել Նիդերլանդներում
2014թ վերապատրաստվել է ԳԴՀ ԶՈւ Ինֆորմացիայի եւ կոմունիկացիայի ակադեմիայում
Պարգեւատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:
Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է, հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը