Էրդողանը, զգուշանալով կորոնավիրուսից, Բրյուսելում հրաժարվել է ձեռքսեղմումներից (տեսանյութեր)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Բրյուսել մեկնած պատվիրակությունը կորոնավիրուսի տարածման ֆոնին անվտանգության խիստ կանոնների է հետևել և այցի ընթացքում հրաժարվել ձեռքսեղմումներից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Լրագրողների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ թուրք առաջնորդը հրաժարվել է ձեռքսեղմումից ինչպես Ստամբուլից Բրյուսել մեկնելու պահին, այնպես էլ Բրյուսելի օդանավակայանում հանդիպումների ժամանակ: Թուրքիայի նախագահն իրեն հանդիպողներին ողջունել է՝ ձեռքը կրծքին դնելով:
Բելգիա կատարած այցի շրջանակում Էրդողանը խոսել է կորոնավիրուսի տարածման թեմայից՝ իր խոսքն ուղղելով Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքված էթնիկ թուրքերին:
«Պետք է խիստ անվտանգության քայլեր ձեռնարկել, հետևել հիգիենային: Նայեք աշխարհի տարբեր երկրներում տիրող վիճակին: Արևմուտքում, որտեղ խոսում են զարգացած բժշկության մասին, հարյուրավոր մարդիկ են մահանում: Հուսով եմ, որ մարդկությունը շուտով կհաղթահարի այս սպառնալիքը»,-հայտարարել է Էրդողանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո Էրդողանը նրան ևս ձեռքսեղմումով հրաժեշտ չի տվել, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը: Դրա փոխարեն Էրդողանը ձեռքը կրկին դրել է կրծքին` ասելով «կորոնա»:
Ստոլտենբերգը նույն ժեստով է հրաժեշտ տվել Թուրքիայի նախագահին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի