Լավրով․Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով
Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միայն պայմանավորվել, այլ ուղի չկա, -ասել է նա,- Զանազան ձեւեր ստացած բանակցային գործընթացի երկարատեւ ժամանակահատվածում պայմամավորվածությունները բազմիցս մոտ են եղել, նույնիսկ պարզած ձեռքի հեռավորության վրա, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ բնազդ՝ մեկ այս, մեկ մյուս կողմից, բայց աշխատանքը պետք է շարունակել»։
Լավրովը շեշտել է, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների հավաքածու, «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նրբանկատ հարցերի, այդ թվում ներքաղաքական»։ «Բայց մենք չենք դադարում ջանալ։ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին, ինչպես գիտեք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է, որի կազմում մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք կողմերի հետ ու մենք այսուհետ էլ այդ եռյակի շրջանակում մտածելու ենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք մանր, բայց շատ լուրջ դետալները, որոնք դեռ համաձայնեցված չեն եղել»,- ամփոփել է Լավրովը։


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար