«Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը». Արթուր Ղազինյան
Փաշինյանը լուծեց քաղաքացիական պայմանագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակի դուրս գալու եւ բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանն օրինաչափ էր. «մեծ տղա ես, չես ամաչում եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի»։
Շատերի համար այս պատասխանը զարմանալի էր, նույնիսկ շոկային, բայց ոչ Փաշինյանին ճանաչողների համար։
Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր էր կնքել այս քաղաքացու հետ, որում կողմերը ստանձնել էին փոխադարձ պարտավորություններ. քաղաքացին պարտավորվում էր Փաշինյանին բերել իշխանության, իսկ Փաշինյանը պարտավորվում է լուծել այդ քաղաքացու տարիների ընթացքում կուտակված սոցիալական խնդիրները։
Քաղաքացին կատարեց իր բաժին պարտավորությունը, իսկ Փաշինյանը, իր այս պատասխանով, գցեց քաղաքացուն՝ կոպիտ կերպով ուղարկելով նրան հնարավորինս հեռու։
Մինչդեռ այս քաղաքացու խնդիրը լուծելու համար պետք էր ընդամենը 15-20 միլիոն դրամ, որը մեծ խնդիր չէր անօրինական հանրաքվեի վրա 3.5 միլիարդ դրամ ծախսվող եւ միլիարդավոր դրամներ պարգեւավճարներ բաժանող Նիկոլ Փաշինյանի համար։
Քաղաքացին այլեւս գերակայություն չէ, քանի որ Փաշինյանն նրան արդեն օգտագործել է եւ նա այլեւս պիտանի չէ օգտագործման։ Հիմա ավելի կարեւոր հարցեր կան լուծելու։
Քաղաքացիական պայմանագիրը միակողմանիորեն լուծված է, Փաշինյանն այլեւս ոչինչ պարտք չէ որեւէ մեկին, իսկ գցված քաղաքացիները թող հանգիստ նստեն տեղները, թե չէ «կփռվեն ասֆալտին» ու «կծեփվեն պատերին» մշտականի մասին երազող «ժամանակավոր պաշտոնակատարների» հրամանով։


















































Հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին». Արթուր Ղազինյան
Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան
«Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան
Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս