«Իմ քայլի» պատգամավորը «Վիքիպեդիայից» համառորեն փորձել է հեռացնել նախկինում իր հանրապետական լինելու փաստը (տեսանյութ)
Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն 2018 թվականին։ Ասում էր, որ նա որևէ բան չի թաքցրել։ Ակնհայտ է, որ իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Պապոյանը կարծել է, որ իր կյանքի այդ դրվագը հնարավոր է կոծկել՝ «Վիքիպեդիայում» իր մասին պատմող էջը խմբագրելով։
Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած՝ մինչև երեկո, Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ՝ չեն թույլ տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել։
Այս պատմությունը լավագույնս բնորոշում է Պապոյանի պահվածքը այս օրերի ընթացքում։ Դա վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, դա վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ, դա վանդալիզմ է քաղաքացու նկատմամբ։ Գուցե գա այն օրը, երբ «Վիքիպեդիայի» ադմինիստրատորները թույլատրեն իր ուզածի պես խմբագրել այդ էջը, բայց պետք է հասկանալ, որ անցած ճանապարհը խմբագրման ենթակա չէ։ Կարող ես վերարժևորել այն, խմբագրել՝ չես կարող։
Այս պատմության խնդիրը Հանրապետականին մինչև հեղափոխությունը անդամակցելը չէ, այս պատմության խնդիրը պատեհապաշտությունն է, փարիսեցիությունը և սեփական անցյալի ուրացումը»,-գրել է Խաժակյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը