Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշումն անընդունելի է. պայմանների մեղմացումը չպետք է վերաբերի դաժան մարդասպաններին
Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշմանը վատ եմ վերաբերվում, այն անընդունելի է, որովհետև պայմանների մեղմացում է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 19 տարեկանում սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:
«Կապ չունի՝ նա նույն տեղու՞մ է մնում, մի ժամ ավելի՞ է ազատ լինում, թե՞ ոչ, բայց օրենքով դա պայմանների մեղմացում է ենթադրում: Վաղը կարող են ավելի մեղմացնել պայմանները: Ստացվում է, որ պետությունը գտնում է, թե նա կանգնել է ուղղվելու ճանապարհին: Մյուս կողմից՝ ուզում եմ հասկանալ, դա նաև նշանակում է, թե պետությունը ներու՞մ է այն հանցանքը, որը նա իրականացրել է նաև պետության դեմ: Չէ՞ որ, բացի նրանից, որ Ենոքյանը դաժան սպանություն է արել, նաև երկու անգամ փախուստի է դիմել»,-ասաց նա:
Աղաջանովայի կարծիքով՝ կան կալանավորներ, հանցագործներ, որոնց նկատմամբ կարելի է ինչ-որ մեղմացում անել, բայց դա չպետք է վերաբերի դաժան մարդասպաններին, որոնք հանցագործությունը կատարել են նախապես պլանավորված:
«Մեղմացումը չպետք է վերաբերի նրանց, որոնք նորից հանցանք են կատարել դատվածության ընթացքում, կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ոչ գիտակցված են կատարել սպանությունը, օրինակ՝ վրաերթ է եղել, վարորդը չի տեսել հետիոտնին: Այս մոտեցումը կբերի նրան, որ օրենքը պետության մեջ չի հարգվի: Կնշանակի, որ ամեն ինչ հնարավոր է անել, հետո մի քիչ լավ պահել բանտում, մի քիչ գիրք կարդալ, մի քիչ խելոք բաներ խոսել, ու պետությունը կգնա ներելու ճանապարհով»,-ասաց նա:
Աղաջանովի քույրը ընդգծեց՝ բանտային ռեժիմի մեղմացնող օրենք կարող է լինել, բայց պետք է նայել, թե որ օրենքն ում նկատմամբ կիրառել՝ դա մեծ նշանակություն ունի: «Դե այդպես է, թող բոլորը գողություն անեն, հետո որոշվի, թե 1 տարի հետո կարող են ազատ արձակվել: Այդպես համաներում արեցին, ու տեսանք՝ ինչ կատարվեց, ինչքան մարդ տուժեց: Իսկ ինչու մարդը, որն ամբողջ օրն աշխատում է պետության համար, պետք է մտածի՝ տունը, մեքենան կթալանե՞ն: Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների հանգիստը: Մենք պետք է զգանք, որ ապահովված ենք պետության կողմից»,-ասաց Ելենա Աղաջանովան:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Օրերս «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ Ենոքյանի բանտային փակ ռեժիմը փոխվել է կիսափակի: Արդարադատության նախարարությունը չհերքեց տեղեկությունը:

















































Մարդասպան Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել
Ողջունում եմ Վարչապետի և Նախագահի որոշումը
Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել
Զարուհի Մեջլումյանը հրաժարվում է հրապարակել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը
ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը` ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...