Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մասշտաբները փոքրացնում են, որ հանցանքն ավելի թեթև լինի. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

 

Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ սպա Արա Մխիթարյանի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, այսօր 1 մլն 500 հազար գրավի դիմաց ազատ է արձակվել: «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, որն առաջին օրերից հետևում է գործի ընթացքին, պնդում է՝ միտում կա առաջադրված մեղադրանքը մեղմելու:

Հիշեցնենք՝ գործով մեղադրյալները 2 եղբայրներ են. մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ նրա եղբայր Զավեն Գրիգորյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Ի սկզբանե լուրեր էին շրջանառվում, որ ծեծկռտուքին ներկա է եղել նաև Տրդատ Սարգսյանը և անգործություն է դրսևորել, նրա դեմ ցուցմունք էին տվել դեպքին ներկա գտնված սպաները, նույն ցուցմունքները նրանք պնդել էին Սարգսյանի հետ առերեսման ժամանակ:

«Մենք սկզբում պահանջեցինք, որ մարզպետ Տրդատ Սարգսյանին պատասխանատվության ենթարկեն: Նրա հրաժարականով փորձեցին կոծկել իր մասնակցության փաստը: Ծեծկռտուքին ներկա գտնված 8 հոգուց այս պահին փաստացի մեկ մեղադրյալ կա: Հերթով բոլորին հանում են, որովհետև հանցանքի ծանրությունը փոխվում է մասնակիցների քանակից: Մի դեպքում առաջադրված մեղադրանքը վերաբերում է խմբակային ծեծի ենթարկելուն, մյուս դեպքում՝ վեճ- վիճաբանություն, որի արդյունքում մարմնական վնասվածք է հասցվել: Էականորեն տարբերվում է պատիժը: Մասշտաբները փոքրացնում են, որ հանցանքն ավելի թեթև լինի»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:

Զավեն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ գործում առկա փաստերը «գոռում են», որ իր պաշտպանյալը ներկա չի եղել դեպքի վայրում և կապ չի ունեցել Արա Մխիթարյանի հետ: Նարեկ Մանթաշյանը սա տակտիկական քայլ է որակում:

«Մի մասը նախաքննության փուլում են դուրս մնացել գործընթացից, մյուս մասը՝ դատարանի միջոցով: Ամենազավեշտալին էլ այն էր, որ այսօր եղբայրներից մեկը Վերաքննիչի «հայտնի» դատավոր Արմեն Դանիելյանի թեթև ձեռքով ազատ է արձակվել: Այլևս չենք կարող լռել: Խոսքը հասարակ դեպքի մասին չէ, գործ ունենք բանակի կադրային սպային 6 ամիս կոմայի հասցնելու դեպքի հետ: Խեղաթյուրել իրականությունը թույլ չենք տալու, մենք այդ պնդմանը վերաբերվում ենք՝ որպես փաստաբանի պարտականություն: Մենք ունենք 4 սպայի ցուցմունք, ովքեր ասում են, որ դեպքի վայրում եղել են Տրդատ Սարգսյանը և ևս 8 հոգի»,- ասաց Մանթաշյանը: