Փաշինյանը չորացնում է արդարության զգացումը
Թե բարդ է իմանալ՝ ինչ է նշանակում անկախ դատարան, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը։ Թվում էր, թե հայ հասարակության մեջ արդարությունը որոշ արմատներ ունի, հայերից շատերը կասեն, որ առնվազն արդար չի որևէ խախտում չարած որևէ մեկին աշխատանքից հեռացնելը։
Ուրեմն նրանք, ովքեր պատրաստ են հանրաքվեին «Այո» ասելով հեռացնել աշխատանքից բարեխիղճ, անկաշառ դատավորներին, արդարության զգացումից իրենց զրկում են։ Ինչպե՞ս, նրանք վերածվեցին անարդարության գործիքի, չէ՞ որ հեղափոխությունը եղել էր հանուն արդարության՝ որ նաև որևէ մեկին անարդար կերպով գործից չհանեն։
Թե՞ սա անարդարության հեղափոխություն էր, որ մարդկանց միջից արդարության զգացումն է չորացնում։
Ինչպես սարսափ ֆիլմում միջատների արքան կնճիթով ծծում-քաշում է մարդու ուղեղից բանականությունը, որ օգտագործի իր զորքի ավերիչ արշավի համար, այնպես էլ վարչապետը ծծում-հանում է մարդկանց միջից արդարության զգացումը և տեղը ներարկում ատելություն իր էգոիստական հակումները բավարարելու համար։
Մինչև հիմա, արդեն «հեղափոխություն»ից երկու տարի անց, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մի անձի ձեռքը, և ով ոչ միայն բարեփոխումներ չի բերել, այլ միայն ավերում է կառույցներ և ամեն օր ապացուցում, որ նախորդներից առավել բռնապետական հակումներ ունի, կան բազմաթիվ անձինք, որ ասում են՝ պետք է այո քվերակել, որ նախկինները ռևանշ չկարողանան անել։
Որևէ մեկը գիտի՞, թե 37թիվ ինչու եղավ, օրինակ՝ ինչո՞ւ Չարենցին ու Զապել Եսայանին բանտում սպանեցին, Բակունցին ու Թոթովենցին գնդակահարեցին։ 37 եղավ, որ նախկինները (ցարիզմը կամ դաշնակցությունը) հանկարծ ռևանշ չկարողանան անել։ Ահա, թե ինչ անհեթեթության էր հասնում նախկիններով ահաբեկումը՝ հակադաշնակցական Չարենցին, Թոթովենցին, Եսայանին սպանում էին, որ դաշնակցությունը չվերադառնա։
Իսկ գիտե՞ք թե ինչպես եղավ, որ հասարակությունը հանդուրժեց որ իր մտավորականներին սպանեն։ Շատ պարզ՝ ինչպես այսօր իշխանության հանրաքվեին «այո» ասողներն են ասում՝ դե մի բան արած կլինեն դատավորները, մի բարեկամ ասեց՝ անպայման գնալու եմ այո քվերակեմ, դե մի բան արած կլինեն, չկա ծուխ առանց կրակի։ էն ժամանակ էլ ասում էին՝ այո, հա, հա, դե մի բան արած կլինեն, որ գնդակահարում են։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս