«Ներողություն, Նառ ջան, մի վայրկյան». Գագիկ Ծառուկյանը կրկին դիտողություն արեց Նաիրա Զոհրաբյանին
Իրենք դիմել են Նաիրա Զոհրաբյանին առանց փաստաթղթի, եւ քանի որ մենք քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի գործընթացին, անիմաստ էր մեր ասելուց հետո մենք խառնվեինք, դրանով զբաղվեինք: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ի ճամբարից դիմել էին ԲՀԿ-ին՝ հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել:
«Բայց մեր համակիրները ազատ են, քվեարկության օրը իրենք ոնց կցանկանան, այդպես էլ թող անեն»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ չեն աջակցել «Ոչ»-ի ճամբարին, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ ինքը պատասխանել, ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ներողություն, Նառ ջան, մի վայրկյան,
Մենք կողմ ենք եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք ենք մեկնել, ցանկացել ենք, որ իրավական շտկումները կատարենք, պատրաստ ենք 24 ժամ աշխատելու, բայց դա մնաց առանց արձագանքի: Մենք էլ ասացինք՝ եթե դրա կարիքը չունեք, մենք էլ չենք մասնակցում: Թե չէ կեսը դատարկ-դատարկ խոսելով, մուտիլովկա անելով, այդպես չի կարելի»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո