«Եթե մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր». Աղվան Վարդանյան
«Մարտի 1»-ը տարիներ շարունակ ներկայացվել է միակողմանի, եւ դա արվել է ուղղակի բացարձակ բարոյական որեւէ սահմանից դուրս՝ հարմարեցնելով իրենց քաղաքական նպատակներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար Աղվան Վարդանյանը:
«Եթե մենք փորձեինք այսպիսի մի միջոցառում իրականացնել 1,5 տարի առաջ, հասարակության ընկալումը, տրամադրությունը, էյֆորիան բոլորովին այլ վիճակում էր, եւ անհնար կլիներ խոսել ճշմարտության ու իրականության մասին: Սա նշնակում է, որ ձեր աշխատանքը արդյունք է տվելհասարակության ավելի լայն շերտեր են տեսնում ճշմարտությունը:
Այն, որ նախագահ Քոչարյանը զուտ անձնական ու քաղաքական շարժառիթներով է կալանավորված, եւ այս գործը, նաեւ այլ գործեր դադարեցնում են Հայաստանը որպես իրավական պետություն լինելուց, ակնհայտ է: Հիշեք նաեւ ՍԴ-ի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:
Աղվան Հովսեփյանը վստահություն հայտնեց, որ եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր եւ Երեւանի առնվազն կենտրոնը կլիներ գուցե օրեր շարունակ այն իրավիճակում, ինչը տեսել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում:
«Այն, որ 10 զոհերից երկուսը ոստիկաններ են եւ 187 ոստիկան մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, խոսել խաղաղ ցուցարարների մասին, ուղղակի անհեթեթ է»,-ասաց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ