Թուրքիան հայտարարել է 56 սիրիացի զինծառայողի մահվան մասին (տեսանյութ)
Փետրվարի 28-ին թուրք զինվորականները Սիրիայի հյուսիս-արևմուտքում «չեզոքացրել» են սիրիական կառավարական բանակի 56 մարտիկի: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը հղումով:
Նախարարության տվյալներով՝ «ոչնչացվել է հակառակորդի 8 տանկ, 4 զրահամեքենա, 5 հաուբից և 2 հրթիռային կայանք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հինգշաբթի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր