Չինաստանում կինը պաշտպանիչ դիմակ չունենալու պատճառով ընձուղտի հագուստով է հիվանդանոց գնացել (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Չինաստանում տարածված նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու համար կինը հիվանդանոց ընձուղտի կոստյումով է գնացել, հայտնում է odditycentral.com կայքը:
Ականատեսներից մեկը չինական Pear Video հարթակում տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է ընձուղտի հագուստով կինը Չինաստանի հարավ-արևմտյան մասում գտնվող հիվանդանոցներից մեկում մի բաժանմունքից մյուսն անցնում: Նշվում է, որ այցելուն հիվանդանոց է գնացել հորը տեսակցելու համար, որը մինչև կորոնավիրուսի բռնկումը շնչառական խնդիրների հետևանքով է այդտեղ հայտնվել:
Նշվում է, որ կնոջ ձեռքի տակ եղած միակ դիմակի օգտագործման ժամկետն ավարտվել է դեռևս 2017 թվականին, իսկ նոր դիմակ չի կարողացել գնել դրանց բացակայության պատճառով: Նա, վախենալով, որ դիմակը չի կարող իրեն պաշտպանել կորոնավիրուսից, ստիպված ընձուղտի բեմական հագուստ է գնել և դրանով տնից դուրս եկել:
Իշխանությունների համաձայն` նման հագուստները չեն կարող կորոնավիրուսից մարդկանց պաշտպանել:
Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2029-ի:
Նշվում է, որ վարակվածների թիվն անցել է 60 հազարը (62 031):
Ընդ որում, ավելի քան 10 հազար հիվանդ արդեն լավացել է:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր