«Նոր քրեական քաղաքականություն կա, որը գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից». Արա Ղազարյան
Փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ՝ «Փաստաբանի մասնագիտական անկախությունը՝ որպես նրա վստահորդի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ» թեման ներկայացնելուց առաջ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցրեց, թե ինչպես օրեր առաջ քննիչը ներկայացրել էր իր գործընկեր փաստաբանի ու նրա վստահորդի խոսակցության գաղտնալսման տասնյակ էջերից բաղկացած սղագրությունը: Ըստ Ղազարյանի՝ քննիչը պետք է ոչնչացներ այդ գաղտնալսման արդյունքները, երն հասկացել է, որ մեղադրյալը խոսում է փաստաբանի հետ: Սա փաստաբանը կապում է երկրում առկա խտրական խոսքի իրավիճակին:
«Նոր քրեական քաղաքականություն կա, որը գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից, գործադիր իշխանության կողմից եկող խտրական խոսքը գեներացվում է»,- ասաց փաստաբանը:
Արա Ղազարյանը փաստաբանի աշխատանքը համեմատում է լրագրողի աշխատանքի հետ: Ըստ նրա՝ այս երկու մասնագիտությունների նմանությունները բազմաթիվ են՝ փաստաբանը ռիսկերի է բախվում ազատ խոսքի արտահայտման տիրույթում:
«Փաստաբանը աշխատում է հանրային տիրույթում՝ այնպես, ինչպես դատավարության մյուս մասնակիցները: Փաստաբանը նույնպես ունի պարտականություն՝ ապահովելու հանրության աչքերում դատարանների հեղինակությունը: Բայց գալիս է մի պահ, երբ մյուս կողմից փաստաբանը պետք է գործի եռանդուն, որովհետև պաշտպանում է քաղաքացու շահերը, և գալիս է մի պահ, որ ինքը պետք է որոշի՝ անցնի առա՞ջ, թե՞ ոչ: Նման կարգավորում կա նաև լրագրողների համար»,- ասաց Ղազարյանը:
Ըստ նրա՝ եվրոպական նորմերը նման իրավիճակում փաստաբանին պաշտպանում են, քանի որ փաստաբանը պաշտպանում է ոչ միայն՝ իր վստահորդի, այլև՝ հանրային շահը:
Արա Ղազարյանի մեկնաբանությամբ՝ փաստաբանը, ինչպես լրագրողները, հատուկ պաշտպանության տակ են, և դա նրանց նկատմամբ կիրառվում է ավելի կենտրոնացված՝ հաշվի առնելով նրանց առաքելությունը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ