«Ճիշտ կլիներ արքաների պատմական խնդիրները մի կողմ դնեք ու զբաղվեք Ձեր անմիջական պարտականությամբ». Արմեն Մինասյանը՝ Սուրեն Պապիկյանին
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատասխանում եմ շատ հարգված նախարարին։
Ձեր նշած ժամանակ Ադրբեջանից բացի, չկային նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, ու Մյունխենի կոնֆերանսի մասնակից ևս այլ հարյուրավոր պետություններ։
Բայց ընդունեք, որ 2000 տարի առաջ նրանց չլինելն այսօր իրենց չի զրկում շահեր ունենալուց և այդ շահերը հետապնդելու իրավունքից։ Ընդունեք նաև, որ այդ շահերն իրացվում են, երբ ներկայացվում են աշխարհին, կամ առնվազն աշխարհի հզորներին հասկանալի ու ընդունելի լեզվով ու եղանակով։
Եթե տեղյակ չեք, հարցրեք սերբերին։
Իսկ Ձեր մասով տեղյակ պահեմ, որ ճիշտ կլիներ արքաների պատմական խնդիրները մի կողմ դնեք, ու զբաղվեք Ձեր անմիջական պարտականությամբ, այն է՝ ենթակառուցվածքների զարգացմամբ։
Ասում են՝ այս օրերին բքի պատճառով Տիգրանակերտ տանող ճանապարհները փակվել են, երդման արարողության շտապող ծնողները չեն կարողացել տեղ հասնել, ստիպված հրամանատարությունը որոշել է հետաձգել միջոցառումը։
Վստահեցնում եմ, որ բանակը երբեմն հայտնվում է իրավիճակում, որ հետաձգելու հնարավորություն չի ունենում։ Հակառակորդը թույլ չի տալիս։
Այնպես որ՝ լավ կլինի Տիգրան Մեծին հանգիստ թողնեք, զբաղվեք Տիգրանակերտ տանող ենթակառուցվածքներով։
ՀԳ. Հարկ համարեցի գրել, որովհետև ասում են՝ Դուք տիրապետում եք գործին և ականջալուր եք առողջ քննադատությանը։ Գործով զբաղվեք»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը