Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Դուք պետություն եք, արա՛, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք». Լևոն Հարությունյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի և դերասան Լևոն Հարությունյանի հետ:

– Ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխության հանրաքվե, որի արդյունքում՝ ՍԴ 7 դատավորները պետք է հեռանան Սահմանադրական դատարանից: Դուք ի՞նչ կարծիք ունեք իշխանության այս նախաձեռնության վերաբերյալ:

Լևոն Հարությունյան- Ես սա համարում եմ նորմալ, սա իմ անձնական կարծիքն է, գուցե շատ մարդիկ չհամաձայնեն: Մի քիչ ուշացած է այս ամենը, եթե ուզում էին երկրում բան փոխել, պետք է դա վաղուց անեին, ինձ համար ծիծաղելին այն է, որ հանրաքվե են անում, որ մարդկանց գործից հանեն: Երևի, միակ ճանապարհն էր մնացել, որ էլի բերեցին՝ դեմ տվեցին ժողովրդին:

– Այդ 7 դատավորը ինչո՞վ են խանգարում իշխանություններին:

Լևոն Հարությունյան- Ուշ են քնից արթնանում. Չգիտեմ՝ ինչով են խանգարում, երևի խանգարում են, որ ուզում են հանել: Ես քաղաքականության մեջ չկամ, եթե մեր ղեկավարությունը այսօր որոշել է, որ իրեն խանգարում են, եկեք՝ այդ մի շանսն էլ տանք, թող հանեն: Դա հիմնաքարերից մեկն է, որովհետև ՍԴ-ով շատ հարցեր են լուծվում:

Նիկոլայ Ծատուրյան- Ես զարմանում եմ հարցադրման վրա՝ այդ մարդիկ փոխեցին Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար, դե, արդեն ամեն ինչ պարզ է, էլի, ինչ իրենց թելադրեն, դա էլ պետք է անեն:

– Բայց Նիկոլ Փաշինյանն էլ հարմարվեց այդ Սահմանադրությանը, կարծես թե:

Նիկոլայ Ծատուրյան– Ուրեմն՝ խմած է եղել, էդ ժամանակ հարմարվել է: Մեկ է՝ ես՝ որպես քաղաքացի, տեսնում եմ, որ նրանք Սերժ Սարգսյանի համար արեցին մի բան, որ այդպես հեշտ ու հանգիստ Սահմանադրություն փոխեցին:

– Արդեն երկու տարի է՝ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ինչո՚՞ւ սահմանադրական փոփոխությունների չգնաց, եթե այդ Սահմանադրությունը վատն էր և կարված էր Սերժ Սարգսյանի հագով:

Լևոն Հարությունյան– Դե, ասացի, որ այն ժամանակ պետք է արվեր: Այդ փոփոխությունը պետք է վաղուց արվեր, չթողնեին՝ գար-հասներ սրան: Հիմա, եկել-հասել է սրան, սա է միակ ճանապարհը:

Նիկոլայ Ծատուրյան- Հիմա դա է Նիկոլ Փաշինյանի սխալը, որ շուտ պետք է աներ:

– Պարոն Ծատուրյան, մի առիթով ասել եք. «Ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր երկրներում հասարակության 70 տոկոսն ամբոխ է, 20 տոկոսը` ժողովուրդ, և ընդամենը 10 տոկոսն է ազգ։ Խնդիրն այն է, որ մենք` հայերս, քիչ ենք, և մեր մեջ ավելի ցցուն է երևում ամբոխի առկայությունը»: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին, եթե այո, ապա այդ, Ձեր բնորոշմամբ՝ 70 տոկոսանոց ամբոխը հանրաքվեի միջոցով ճիշտ որոշում կկայացնի՞ մնացած 30 տոկոսի համար:

Նիկոլայ Ծատուրյան– Ինձ թվում է՝ ճիշտ, որովհետև բոլորս այնքան ենք զզված նախկին կարգերից, նրանց մարդկանցից, և ժողովուրդն էլ տառապել է, ուրեմն՝ պարզ է, որ պետք է բան անեն: Մի ուրիշ վտանգ կա՝ 7 դատավորի վրա այսքան գումար են ծախսում, բա որ հանկարծ չստացվի՞:

Լևոն Հարությունյան– Նիկոլայ Ծատուրյանն ասել է՝ ամբոխ, այսօր մենք այդ 70 տոկոսին կարող է՝ վիրավորենք: Եկեք՝ գանք մի հատ ուրիշ կողմից՝ ժողովուրդը ե՞րբ է դառնում ամբոխ. 30 տարվա մեջ այդ 70 տոկոսին դարձրին ամբոխ: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ ես էլ եմ ինձ ամբոխ զգում, որովհետև կրթության հերն անիծեցին, մշակույթի մաման լացացրին: Այսօր նոր կառավարությանը ուզում եմ դիմել՝ խնդրում եմ, շուտ արեք՝ մշակույթին ուշադրություն դարձրեք, ինքը մեռնելու վրա է: Այսօր դա դեմք է, որը սկսում ենք կորցնել:

– Հիմա մշակույթի ոլորտում տեսանելի փոփոխություններ չե՞ն արվում:

Լևոն Հարությունյան- Ո՛չ, ի՞նչ է արվում: Մշակույթի նախարարության հերն անիծեցին, ասացին՝ պետք չի, էսօր Մշակույթի նախարարությունը պետք չի, վաղն էլ մշակույթը պետք չի լինելու. մենք կամաց-կամաց գնում ենք դրան: Նախկինում էլ, հիմա էլ մեր պետության պրոբլեմն այն է, որ այդ 70 տոկոսից ոչ ոք իր տեղում չէ. այսօր մենք չունենք մասնագետներ, այսօր ցանկացած ասպարեզում չունենք լիդեր:

– Հասարակությանը բաժանել են սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների. Սա ի՞նչ վտանգներով է հղի, և ի՞նչ անելիք ունեն այս հարցում գործող իշխանությունները և մտավորականության ներկայացուցիչները՝ դուք:

Լևոն Հարությունյան- Այսօր մտավորականությանը շան տեղ դնող չկա: Երբ մի օր էլ մտավորականները հավաքվեն, ու մենք էլ փողոց փակենք, էդ ժամանակ նշանակություն կտան: Այսօր մտավորականությունը չի կարողանում համախմբվել. մեզ էլ դարձրին կինտո: Մի հատ մեր վիճակը նայեք, էլի, ժողովուրդ, մի հատ աշխատավարձերը նայեք: Աստված չանի՝ մի օր մշակույթը համախմբվի ու կարողանա իր խոսքն ասել, դրա պատասխանը ունե՞ն. չունեն: Ես կուզենամ այդ օրվան արժանի լինեմ, որ մշակույթի ժողովուրդը համախմբվի, ասի՝ ղեկավարություն ջան, եթե մինչև հիմա քո դեմքն ենք ու չենք կարողանում աշխարհին ներկայանալ մեր մշակույթով, արժե՞ մեզ էլ պահեք, մեզ էլ ցրեք, մի 4 հոգու պահեք, որ ուր գնանք՝ այդ 4 հոգուն էլ հետները տանեն, ասեն՝ սա էլ մեր մշակույթն է:

Նիկոլայ Ծատուրյան- Լավ, ի՞նչ ասեմ, այ ձեր ցավը տանեմ, է: Հոգնել եմ արդեն քաղաքականությունից, արդեն ջղերս քայքայվում են:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած արվեստագետներին սոցցանցերում սկսեցին պախարակել, վիրավորել, ոմանց՝ նաև սպառնալ. արդյո՞ք այլ կարծիք ունենալ չի կարելի, պետք է բոլորը նույն կե՞րպ մտածեն:

Լևոն Հարությունյան- Դա իրենց որոշումն է: Էս ազգը ուրիշին ստորացնելուց հաճույք է ստանում: Սոցցանցերում թարախակալված մի շերտ կա, դուք դրանցով մի չափեք, ժողովուրդ ջան: Էդ մարդիկ որոշել են, ստորագրել են, դա իրենց որոշումն է: Էս երկրին որձեր են պետք, էն, որ տղավարի գան՝ նստեն-ասեն… էն մարդիկ, որոնց ընտրել ենք, որ մեր տեղը որոշեն, արա, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք, որ գոնե 20 տարի հետո այդ մի քանիսի անունով փողոց բացվի էս քաղաքում կամ մնան էս ազգի պատմության մեջ: Խնդրում եմ՝ դուք պետություն եք, դուք կառավարություն եք, կառավարությունն ունի իր նշաձողը, այդ նշաձողը պետք է պահել. հաց ուտելուց հետո ուղիղ եթերը ո՞րն է: Ես դա չեմ ընդունում, ես դրանք չեմ էլ նայում, որովհետև ինձ համար դա ցածր որակ է, որովհետև դրանով իմ պետության կառավարիչն իր տեսակը թուլացնում է, որն ինձ դուր չի գալիս: Բայց, ամեն դեպքում, ընտրել ենք, կարո՞ղ ենք կողքին լինել: Այսօր մենք իր կողքին չենք:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում