Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր. Էրդողանի խորհրդական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել:
Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ:
Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ:
Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով: Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով:
Սերթչելիքի նախորդ դասախոսությունը տեղի էր ունեցել 1 ամիս առաջ Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում, որտեղ կազմակերպվել էր կրկին ցեղասպանության ժխտման թեզերի տարածմանը միտված «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողովը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո