Պետք է թույլ չտանք, որ երկրի զարգացումը գնա Վահագն Հովակիմյանի նշմարած մոդելով. Լարիսա Ալավերդյան
Այն, ինչ արվում է իշխանության եկած խմբի կողմից (ես սկզբունքորեն չեմ անվանում քաղաքական ուժ), ավելի շատ նմանվում է քայքայիչ աղանդների գործունեությանը: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Նրա խոսքով՝ կատարվողի գերնպատակը հասարակությունն ամբողջովին բզկտելն է՝ սոցիալական համերաշխությունից ինչքան հեռու, այնքան լավ սկզբունքով:
«Մենք պետք է լինենք կանգուն և թույլ չտանք, որ երկրի զարգացումը գնա այն մոդելով, որը նշմարեց պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ինձ անհանգստացնում է ընտրովի արդարադատությունը, հիմա իրենք ուզում են ընտրովի Սահմանադրություն»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ հանրաքվեի հարցը քննարկել է բազմաթիվ ազնիվ մարդկանց հետ, որոնք նշել են՝ արդյո՞ք կարելի է կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը համարել լեգիտիմ, կամ մի կետ, որից մենք պետք է բխեցնենք մեր գործերը:
«Այդ դեպքում ես պետք է հստակ ասեմ՝ այս ԱԺ-ն, այս Կառավարությունը, այս վարչապետը լեգիտիմ չեն: Մենք կա՛մ պետք է 2018 թ. մայիսի 9-ին հայտարարեինք, որ սկսվում է ամբողջ Սահմանադրությունը վերանայելու գործընթացը, կամ եթե այդ Սահմանադրության համաձայն՝ արդեն ձևավորել ենք գործադիր և օրենսդիր մարմիններ, ապա պարզվում է, որ այդ Սահմանադրությունը ևս ենթարկվում է ընտրովի արդարադատությանը»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ մենք ստեղծում ենք աննախադեպ նախադեպ. «Ցանկացած նոր իշխանություն իր այդ հիմնավորումներով կասի, որ չի կարող սահմանադրականությունը պահպանել, դրա համար այն պետք է փոփոխվի: Դա մեզ ոչ թե հետ է տանում, այլ տապալում է: Մեզ իջեցնում են այն նկուղները, որտեղ երբևիցե չենք եղել: Քաղաքակրթական վտանգ ևս կա՝ վտանգվում է մեր ամբողջ զարգացումը՝ որպես քաղաքակիրթ ազգ: Պատահական չէ, որ ասում եմ՝ մեզ մի խառնեք վայրի ցեղերին»,-ասաց նա:
Վերջինս կարևորեց միջազգային սկզբունքները: «Իսկ միջազգային սկզբունքները մեզ համար գոյություն ունե՞ն: Նոր իշխանությունները, որոնք դուրս չեն եկել Եվրոպայի խորհրդից, ՄԱԿ-ից, ընդհանուր առմամբ, բանի տեղ դնո՞ւմ են միջազգային նորմերն ու սկզբունքները, որոնք վերաբերում են դատական իշխանությունների անկախությանը»,-նշեց նա:
Ալավերդյանը հղում արեց ՄԱԿ-ի կողմից 1985 թ. ընդունված փարիզյան սկզբունքների փաստաթղթին՝ նշելով, որ դրանում հստակ ասվում է՝ դատական իշխանությունների անկախությունը պետք է պաշտպանվի և պահպանվի պետության կողմից՝ ամրագրելով դրանք սահմանադրության և օրենսդրության նորմերի մեջ, և որևէ այլ պետական մարմին իրավունք չունի դրանք խախտել:
«Մենք չենք ասելու «ոչ» կամ «այո», մենք շարունակելու ենք մեր 30 տարվա գործունեությունը՝ գիտակից ընտրող, գիտակից քաղաքացի կերտելու դաշտում»,-ամփոփեց իրավապաշտպանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...