Հանրաքվեի հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինեն տասնամյակներ, քանի որ խաթարվում է սահմանադրական կայունությունը
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու դեպքում՝ առաջանալու են իրավական այնպիսի հետևանքներ, որոնք հաղթահարելու համար, ցավոք սրտի, անհրաժեշտ կլինեն նույնիսկ տասնամյակներ: Այս մասին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:
«Իրավագիտությունը, վերջնականապես, տապալված է մեր երկրում: Իրավագիտության մասին այլևս որևէ խոսք չի կարող լինել, քանի դեռ այս գործընթացներում տեղի չունենա շրջադարձ և մենք, առանց չափազանցության, վերահաստատենք Սահմանադրական կարգը մեր պետությունում և իրավական պետության գոնե տարրական իրավաընկալումը»,- ասաց նա:
Գրիգոր Մուրադյանի կարծիքով՝ Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե իրականացնելու պատճառն այն է, որ ժամանակակից Սահմանադրական պետությունն իր արժեհամակարգով և ինստիտուտներով անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ:
«Շատերը ՍԴ-ի դեմ իրականացվող բիրտ ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի հետ, ինչ-ինչ խնդիրների հետ: Իհարկե, դրանք նույնպես կարող են արդարացված լինել, բայց իրականում ծայրահեղական պոպուլիզմը և Սահմանադրական պետությունն անհամատեղելի են: Քաղաքացիական համերաշխությունը, սոցիալական արդարությունը, լիբերալիզմը, որոնք դրված են ժամանակակից սահմանադրությունների հիմքում, անհամատեղելի են ծայրահեղական պոպուլիզմի հետ: ՍԴ-ն՝ որպես Սահմանադրության բարձրագույն պահապան, պետք է սահմանադրական արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից»,- նշեց ՍԴ նախագահի խորհրդականը:
Ըստ Մուրադյանի՝ ծայրահեղական պոպուլիզմի հիմքում դրված է քաղաքական սեգրեգացիան՝ պառակտումը, բաժանումը, տարբեր մասերի. «Չկա կոռումպացված ռեժիմ, չկա թշնամի, բայց, անպայման, պետք է այդ թշնամին լինի, հակառակ դեպքում ծայրահեղական պոպուլիզմի գոյատևման շանսերը հավասարվում են զրոյի»:
Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հեղինակների հիմնավորումներին՝ Գրիգոր Մուրադյանի նշեց, որ հնարավոր չէ դադարեցնել անփոփոխելի դատավորի լիազորությունները, եթե նա հրաժարական չի տալիս կամ եթե նրա հանդեպ քրեական վարույթի շրջանակում չի իրականացվում մեղադրական դատավճիռ:
«Սահմանադրության 7-րդ գլխի հիմնական հեղինակը ես եմ: 7-րդ գլուխը շարադրելիս՝ իմ մտքով անգամ չի անցել, որ այն հնարավոր է մեկնաբանել այնպես, որ իրավական պետությունում ՍԴ ցանկացած դատավորի անփոփոխելիությունը կարող է չլինել երաշխավորված, քանի որ այդպես է կարծում, իրենց ընկալմամբ, ժողովուրդը: Երբ մենք փոխում ենք Սահմանադրության անցումային դրույթները և վտանգում ենք դատավորների անփոփոխելիությունը, դրանով կասկածի տակ է դրվում իրավական պետության գոյությունը: Այլ խոսքով, տապալում ենք իրավական պետությունը: Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն, քանի որ իրավական պետության կրող հիմքերից մեկը դատավորների անկախությունը, անփոփոխելիությունը և պաշտոնավարման անվտանգությունն է»,- ասաց նա:
Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ խաթարվում է սահմանադրության կայունությունը, քանի որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ ՍԴ 7 դատավորի լիազորություններ դադարեցվելու են, որոշակի ժամանակ Հայաստանում չի գործելու Սահմանադրական դատարանը:
«Պնդումներ են արվում, որ սահմանադրի՝ ժողովրդի կամքը կեղծվել է, բայց այդ «կեղծված» կամքի մեջ հիմա փոփոխություններ են կատարվում: Այսինքն, եթե կամքը կեղծվել է, ապա պետք է ընդունվեր նոր Սահմանադրություն, նոր մոտեցումներով, չի կարելի «կեղծված» Սահմանադրության մեջ կատարել այնպիսի անհեթեթ փոփոխություններ, որոնք համատեղի չեն այդ սահմանադրության հետ»,- նշեց ՍԴ նախագահի խորհրդականը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ