Փախուստի մեջ գտնվող Էվո Մորալեսը Պուտինին խորհուրդներ է տվել` ինչպես պաշտպանվել հեղաշրջումից (տեսանյութ)
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, որը փախուստի մեջ է գտնվում Բոլիվիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, խորհուրդներ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեղաշրջումից պաշտպանվելու համար: Մորալեսի հետ հարցազրույցը հրապարակվել է RTVI յութուբյան ալիքում:
Նշվում է, որ Մորալեսը ներկայում ապրում է Արգենտինայում:
«Հատուկ գաղափարախոսություն է պետք զինվորականների և ոստիկանների համար: Ոչ միայն Ռուսաստանում, այլև ցանկացած այլ պետությունում: Օրինակ` Չավեսը (նկատի ունի Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին) զինված քաղաքացիական ջոկատներ ուներ, ոչ թե միայն ռազմական, որոնք կարող են դավաճանել»,-ասել է Բոլիվիայի նախկին առաջնորդը` խոսելով Պուտինին տրվող իր խորհուրդների մասին, որպեսզի նա էլ իր իրավիճակում չհայտնվի:
Նա պատմել է նաև, որ Պուտինի հետ չի շփվել իշխանությունից հեռանալուց հետո, սակայն մի քանի հաղորդագրություն է ստացել Բոլիվիայում Ռուսաստանի դեսպանատնից:
Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, 2019 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո