ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը հայտարարել է, որ ցավում է Բաքվի ԿԸՀ շենքի դիմաց բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կոշտ եւ բռնի գործողությունների, ձերբակալությունների կապակցությամբ, հաղորդում է Turan-ը:
«Շատ մտահոգված եմ լրագրողների դեմ իրավապահ մարմինների բռնի գործողությունների դեպքերով եւ կոշտ վերաբերմունքով: Դա անթույլատրելի է, քանի որ լրագրողները լուսաբանում են հասարակական հետաքրքրություն ունեցող իրադարձություններ՝ կապված օրենսդիր մարմիններում վերջին ընտրությունների հետ»,- ասել է Դեզիրը:
Փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ առնվազն 8 լրագրող, այդ թվում «Ամերիկայի ձայնը» ադրբեջանական ծառայության, RFE/RL-ի եւ Meydan TV-ի լրագրողները, կոշտ վերաբերմունքի են արժանացել, ձերբակալվել են կամ հարձակման ենթարկվել իրավապահների կողմից:
Դեզիրը նշել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Bastainfo.com-ի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիին ծեծի են ենթարկել, հարվածել են լրագրող Այնուր Էլգունեշի գլխին, իսկ լրագրող Սեվինչ Վակիֆկըզըն դեմքին հարված է ստացել:
«Իշխանություններին կոչ եմ անում օպերատիվորեն հետաքննել այդ միջադեպերը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին եւ համապատասխան պաշտպանության միջոցներ տրամադրել տուժածներին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԶԼՄ-ներն իրավունք ունեն լուսաբանել հանրային միջոցառումները, իսկ իրավապահները պարտավոր են հարգել եւ պաշտպանել նրանց ազատության եւ անվտանգության իրավունքը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա