««Ոչ»-ի շտաբ չձևավորելը չի նշանակում,որ մենք ինքնին «Այո» ենք․ Գևորգ Պետրոսյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը չի կարող մեկ-երկու հոգու որոշելիք լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սպասվող քննարկումների հարցին։
«Մենք մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղաքական խորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ խոսելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության պատգամավորները, այլև մեր կուսակցական ընկերները, տարածքային կառույցներից գործընկերները»,- ասաց նա։
Հարցին, թե եթե որոշվի, որ «Այո»-ի ճամբար է ձևավորվում, ինչպե՞ս կվարվի, Պետրոսյանը նշեց, որ արդեն դեմ է արտահայտվել, մնում է նույն կարծիքին: Ըստ նրա՝ կարծիքները նույնիսկ կուսակցության ներսում կարող են տարբեր լինել․
«Եթե խոսքն իմ անձնական քվեարկությանն է վերաբերվում, ապա ես ոչ թե որպես պատգամավոր եմ մտնելու ընտրատեղամաս, այլ՝ որպես քաղաքացի։ Բայց եթե խմբակցությունը կոնկրետ որոշումներ է կայացնում, բնական է, որ մենք որպես խմբակցության անդամ պարտավոր ենք հարգել խմբակցության դիրքորոշումը» ։
Հարցին, թե ի՞նչ կսպասվի «Այո»-ի դեպքում, և արդյո՞ք դատավորները ՍԴ-ից հեռանալով՝ կդիմեն ՄԻԵԴ, Պետրոսյանը պատասխանեց․ «Որպես իրավաբան կասեմ, որ այո, շանսերը մեծ են։ Տեսեք, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովից հետո Հայաստանի հարցով երկու համազեկուցողներից մեկը՝ մեր խմբակցության պատգամավոր Մելքումյանը, հստակ փոխանցեց նրանց կոշտ հորդորը, որ հարգելի իշխանավորներ, առկանխեք հարցի քննարկումը և խնդիրը մեզ ուղարկեք։ Նրանք դա հաշվի չառան, և հիմա ինչպես կարող է այս հանգամանքն անհետևանք մնալ»,- դիտարկեց նա։
Թե ինչու ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին և չի դիմում ՍԴ, որպեսզի վիճարկի կամ ճշտի դրա սահմանադրականության հարցը, Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկին միանալու խնդիր չունեն և ԼՀԿ-ի կողմից հստակ, պաշտոնական արտահայտություն չի տեսել։ «Ինչո՞ւ չենք միանում․ նախաձեռնության միանալը քաղաքական ուժի իրավունքն է։ Մենք որևէ պարտավորվածություն չունենք, որևէ խմբակցության, որևէ առաջարկին կողմ լինելու առոմով»։
Հարցին, թե արդյոք նորմա՞լ է «Ոչ»-ի շտաբ չձևավորելը, պատգամավորը պատասխանեց․ ««Ոչ»-ի շտաբ չձևավորելը չի նշանակում,որ մենք ինքնին «Այո» ենք։ Երկու-երեք օր անց ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստը կլինի, որի ժամանակ իմ անձնական կարծիքը կհայտնեմ»։

















































Նախքան իշխանության գալը, նշում էին՝ պետք է վերջ դրվի սուպերվարչապետական համակարգին․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո