Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Համոզմունք ունեմ, որ հանրաքվե իրականում տեղի չի ունենալու․ Արսեն Բաբայան

Ես համոզմունք ունեմ, որ հանրաքվե իրականում տեղի չի ունենալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա շեշտեց՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը օրակարգ բերելուց մինչև ՀՀ նախագահին ուղարկելն ընթացակարգային խախտումներով են ուղեկցվել․ «Ընթացակարգային լուրջ խախտումներ էին առկա այդ հարցը օրակարգ բերելուց մինչև ՀՀ նախագահին ուղարկելու գործընթացում։ Սահմանադրական փոփոխություն ընդունելու հստակ կարգ կա․ նախևառաջ պետք է քվեարկվի և ընդունվի առաջին ընթերցմամբ, ապա պետք է դրվի երկրորդ ընթերցման և ուղարկվի Սահմանադրական դատարան, որի դրական եզրակացությունը ստանալուց հետո պետք է տեղի ունենա երկրորդ ընթերցման քվեարկությունը։ Եվ եթե երկրորդ ընթերցմամբ ԱԺ հավանությանն արժանան, այսինքն՝ ստանա 88 ձայն, ապա այն կուղարկվի նախագահին, կստորագրվի և կմտնի ուժի մեջ, եթե երկրորդ ընթերցմամբ չստանա ԱԺ հավանությունը, ապա ԱԺ-ն իրավունք է ստանում այդ փոփոխությունը հանրաքվեի դնել, կրկին քվերակությամբ՝ ԱԺ-ն որոշում է ընդունում հանրաքվե նշանակելու մասին, այս անգամ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ը։ Իսկ եթե նախագիծն առաջին ընթերցմամբ չի ընդունվում, արդեն դուրս է գալիս, գոյություն չունի, իսկ գործող իշխանությունը հակապետական մեկնաբանություն տվեց գործող սահմանադրական և օրենսդրական նորմերին, համարեցին, որ եթե առաջին ընթերցմամբ չհավաքի անհրաժեշտ ձայները, ապա կարելի է դնել հանրաքվեի։ Սա տարօրինակ մեկնաբանություն է, որ արել են և փորձում են այդ ճանապարհով գնալ առաջ»։

Բաբայանը հավելեց՝ անցումային դրույթը փոխելը, երբ այն իր գործառույթը կատարել է, ծիծաղելի է․ «Անցումային դրույթների ամբողջ գաղափարն այն է, որ այն անցում է նախատեսում, այսինքն ինչ-որ ֆունկցիա է կատարում, որից հետո անցնում-գնում է, էլ իմաստ չունի, իշխանություն չունի։ Մասնավորապես, Սահմանադրության 213-րդ հոդվածը սկսվել և ավարտվել է 1 օր՝ հանրապետության նախագահի երդմնակալության օրը։ Այսինքն այդ օրն ինքը կատարել է իր ֆունկցիան, ՍԴ նախկին անդամներին դարձրել է դատավոր, այդ պահից այդ հոդվածի գործառույթը վերացել է, և եթե մենք ուզում ենք 213-րդ հոդվածը վերացնել, ուժը կորցրած ճանաչենք կամ փոխենք, մենք պետք է ունենանք ժամանակի մեքենա, վերադառնանք նախագահի երդմնակալությունից առաջ, նոր միայն փոփոխենք, բայց արդեն իր գործառույթն ավարտած հոդվածը գոյություն չունի, ծիծաղելի է այդ հոդվածում կատարել փոփոխություն»։

Խոսելով նախագիծը հանրաքվեի դնելու նպատակի մասին՝ Բաբայանը մեջբերեց ԱԺ-ում ՀՀ վարչապետի ելույթը․ «Վարչապետն իր ելույթում ասաց, որ հարգելի դատավորներ, դուք շատ լավ գիտեք, որ դեռ գործում է վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքը, ուրեմն օգտվեք այդ օրենքից, որովհետև եթե չօգտվեք, մենք ձեզ գործից հանելու ենք, ձեր լիազորությունները դադարեցնելու ենք։ Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ նպատակն է ճնշել ՍԴ դատավորներին, ստիպել, որ «կամավորությամբ» ընտրեն վաղ կենսաթոշակի գնալու ճանապարհը։ Սա հայտարարել է վարչապետը ԱԺ ամբիոնից, սրա մասին խոսում է քաղաքական իշխանությունը, սրա մասին էլ դեռ տարբեր կոչեր են հնչում, այդ է պատճառը, որ ես համոզմունք ունեմ, որ հանրաքվե իրականում տեղի չի ունենալու։ Իմ համոզմամբ՝ իշխանությունը հենց սկզբից նպատակ չի ունեցել, որ այդ հանրաքվեն տեղի ունենա»։

Նա նաև վստահ է՝ ժամանակահատվածը սահմանադրական փոփոխության համար պատահական չի ընտրված․

«Ես վստահ եմ, որ դիտավորյալ է արվում հենց այս ժամանակահատվածում, սրանով ևս մեկ անգամ ճնշում է գործադրվում ՍԴ-ի նկատմամբ, սա ուժի կիրառում է, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի երկու հիմնական առաջարկ-մտահոգությանը վաղ կենսաթոշակի նախագծի հետ կապված՝ նախ որ կապված չլինի դատավորների գործերի հետ և չառաջացնի ճգնաժամ ՍԴ-ում և որ պահպանվի բացառապես կամավորության սկզբունքը։ Մենք տեսնում ենք, որ այդ երկու առաջարկն էլ խախտված են։ Մասնավորապես, օրենքի ընդունմամբ ստեղծվել է հնարավորություն, որ եթե հանկարծ մեծամասնությունը հրաժարական տա, ապա պետությունը պարտավոր է դա ընդունել և նրանց ցմահ թոշակ նշանակել, իսկ այդ դեպքում կունենանք ճգնաժամ, քանի որ ՍԴ-ն չի կարող գործել մինչև նոր դատավորների նշանակումը, երկրորդ՝ երբ ասում են, որ պետք է լինի բացառապես կամավորության հիման վրա, այս ընթացքում տեսնում ենք, որ տարբեր ճնշումներ իրականացվեցին, քրեական գործեր հարուցվեցին, սանիկներ կալանավորվեցին, դատավորներին գաղտնալսեցին, նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկություններ հավաքվեցին, իսկ այսօր արդեն սահմանադարական փոփոխությամբ այդ ճնշումները հասան գագաթնակետին։ Ասվում է՝ դատավորներ, քանի ժամանակ ունեք, պարտավոր եք ընտրել վաղ կենսաթոշակը»։

Արսեն Բաբայանը կարծիք հայտնեց նաև, որ պետք է միջազգային կոշտ արձագանքի սպասել․ «Ես վստահ եմ՝ ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնաժողովը սա անպատասխան չեն թողելու, հատկապես հանրաքվեի նախագիծն ընդհանրապես չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը։ Միաժամանակ, միջազգային հնարավոր կոշտ արձագանքը իշխանությանը չի վնասելու, վնասելու է Հայաստանի Հանրապետությանը։ Քանի որ իշխանություններն իրենց պարգևավճարները ստանում են, գործողումների մեկնում են, բայց ՀՀ վարկանիշը միջազգային մեր գործընկերների մոտ անկում է ապրելու։ Բավական է հիշել Լեհաստանի օրինակը, և ես վստահեցնում եմ, որ մենք Լեհաստանից ավելի վատ վիճակում ենք լինելու, որովհետև անցել ենք բոլոր սահմանները, քրեական գործեր ենք հարուցել, 7 հոգու համար փոփոխություններ ենք արել, սրանք աննախադեպ երևույթներ են, որ չեք հանդիպի որևէ ժողովրդավար երկրում»։

Նրան նաև մտահոգում է, որ հասարակությանը շեղելու փորձ է արվում սրանով․

«Հանրաքվեն հիմա փորձ է արվում ձևակերպել սևերի ու սպիտակների պայքար, փորձ է արվում վերադառնալ «Մերժիր Սերժին» կարգախոսին, հեղափոխության երկրորդ ալիք է ներկայացվում, այսինքն՝ իշխանության նպատակն է շեղել հանրությանը, որ մարդիկ մտածեն, թե սա հեղափոխության ևս մեկ ալիք է, որ պետք է իրականացվի, սակայն սա հեղափոխության հետ որևէ առնչություն չունի, սա ընդամենը անձնական ամբիցիաների խնդիր է, որ գործադիր իշխանության ղեկավարը երկրում հաստատի միապետոթյուն, որովհետև ակնհայտ է, որ ՍԴ մեծամասնությանը հեռացնելով և նոր մեծամասնություն նշանակելով բերվելու են վարչապետի տիրապետության տակ գտնվող անձինք։ Այս գործընթացը եթե իշխանությունների համար ցանկալի արդյունք տա, ապա կարող ենք արձանագրել Հայաստանի որպես իրավական պետության կորուստ»։