Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Ադրբեջանցի միլիարդատերը Էրդողանին «նվիրում» է 25 միլիոն դոլարանոց նավթատար նավ

Ադրբեջանցի միլիարդատերը Էրդողանին «նվիրում» է 25 միլիոն դոլարանոց նավթատար նավ: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի եւ ազնիվ քաղաքական գործչի՝ կոռումպացված ղեկավարների իշխանության տակ մի քանի տասնամյակ գտնվելուց հետո:

Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը եւ նրա իսլամիստական կուսակցության («Արդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդներն հետզհետե դարձան կոռումպացված... Ագահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, եւ դժվար էր դիմակայել մեծ փողերի գայթակղությանը: «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես» արտահայտությունը ճշգրիտ կերպով նկարագրում է Էրդողանի վերափոխումը կոռումպացված եւ բռնակալ ղեկավարի:

Էնդրյու Ֆիշմանը, theintercept.com կայքում տեղադրված ծավալուն հոդվածում, բացահայտում է Էրդողանի ընտանիքի կողմից 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալու արտասովոր հանգամանքները, գաղտնի օֆշորային համաձայնագրով... Այս սենսացիոն բացահայտումը ի հայտ է եկել Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից մի քանի տարի անց, երբ նա որդուն խորհուրդ էր տվել, թե ինչպես թաքցնել խորհրդավոր ձեւով իր ձեռք բերած հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:

Ըստ Ֆիշմանի՝ նավթատար նավը Էրդողանին նվիրել է ադրբեջանցի միլիանդատեր Մուբարիզ Մանսիմովը դեռեւս 2008 թվականին, ինչպես բացահայտել է Եվրոպական հետաքննական համագործակցություն (EIC) ցանցը, որի կազմի մեջ մտնում են 49 լրագրողներ՝ 16 երկների 13 լրատվամիջոցներից: «Մանսիմովը երկու տարի առաջ դարձել էր Թուրքիայի քաղաքացի եւ ընդունել Մուբարիզ Ղուրբանօղլու թուրքական անունը, ենթադրաբար Էրդողանի առաջարկությամբ», տեղեկացնում է Ֆիշմանը: Զարմանալի չէ, որ «գործարքը կնքելուց հետո, նրա գործարար կապերը լայն թափ ստացան Թուրքիայում, այդ թվում՝ շահավետ պայմանագրեր կնքվեցին պետական ընկերությունների հետ»:

Մանսիմովը մտերմացել էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ որպես Ստամբուլի «Թրամփ Թաուեր»-ների խոշոր ներդրող, նա հրավիրյալ հյուրերի թվում էր այս տարվա սկզբին կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: «Երբ 2009 թ. Ստամբուլում բացվեց «Թրամփ Թաուեր»-ների 39 հարկանի բնակելի եւ գրասենյակային համալիրը, Մանսիմովը դարձավ առաջին հաճախորդը՝ գնելով ութ բնակարան, այդ թվում՝ փենթհաուզը», ըստ theblacksea.eu կայքի:

Ֆիշմանի հոդվածը՝ հետաքրքիր եւ բարդ մանրամասներով Էրդողանին 13 հազար տոննա տարողությամբ նավ նվիրաբերելու մասին, հիմնված է Մալթայի փաստաթղթերի վրա, որոնց հետաքննությունն իրականացվել է EIC-ի գլխավորությամբ, օգտագործելով Մալթայում գործող իրավական, ֆինանսական եւ կորպորատիվ ծառայությունների մատակարարի 150 հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, ինչպես նաեւ Մալթայի ընկերությունների պետական գրանցման ցուցակի մաքրազերծված տարբերակը: 2007 թ. Մանսիմովը Ռուսաստանում գնել է «Ագդաշ» նավթատար նավը եւ այն գրանցել որպես մալթական հոլդինգային ընկերություն՝ Pal Shipping Trader One անունով: 2008 թվականին Մեն կղզու նավահանգստում [Միացյալ Թագավորություն] գրանցված «Բումերզ» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանին, եղբորը՝ Մուսթաֆային եւ փեսային՝ Զիյա Իլգենին, ձեռք է բերել 25 միլիոն դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը: «Հաջորդ օրը, ընկերությունը 18.4 մլն դոլարի վարկ է վերցրել՝ ձեւակերպված Մանսիմովի կողմից.... Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանսիմովը պարտավորվել է մարել ամբողջ յոթ տարվա վարկը, ավելացրած շահույթը՝ մինչեւ 2015-ի վարձակալության իրավունքի դիմաց (գնման արժեքի մնացած 7 մլն դոլարը վճարել է Էրդողանի անձնական մտերիմ ընկերը, անհայտ պատճառներով): Մանսիմովի ընկերությունը, որը վերահսկում է Սեւծովյան նավթային առաքումների երկու երրորդը, երկարաձգել է լիզինգը մինչեւ 2020 թ., տարեկան 1.2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, Մանսիմովի կողմից Էրդողանի ընտանիքին կատարված դրամական փոխանցումները կազմում են 21.2 մլն դոլար»:

Մեկ այլ աղբյուր՝ Sg.news.yahoo.com, Էրդողանի ընտանիքին նվիրաբերված նավթատար նավը գնահատել է 29.64 մլն դոլար: Այս կայքը նաեւ բացահայտել է, որ «Էրդողանի անձնական մտերիմ ընկերը», որը նավթատար նավի համար վճարել է 7 մլն դոլար, թուրք գործարար Սիթքի Այանն է:

Malta Today թերթը բացահայտել է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, 2012 թ. ութ ընկերություն է հիմնել Մալթայում՝ խուսափելու համար միլիոնավոր դոլարների հարկ վճարելուց իր ընկերության՝ խոշոր էներգետիկ, տեքստիլ եւ շինարարական կոնցեռնի՝ Calik Holdings-ի համար, որը միլիարդավոր դոլարների մրցույթներ էր շահել: Նա չորս ընկերություններ էլ բացել էր Շվեդիայում:

Ալբայրաքը՝ Էրդողանի ավագ դուստր Էսրա Էրդողանի ամուսինը, 2011 թ. էլեկտրոնային նամակ է ստացել մի մտերիմ գործընկերոջից, որը նախազգուշացրել է, որ գաղտնի օֆշորային ընկերությունները «հիմնված են ֆինանսական մարմիններին խաբելու վրա. դա ապահով համակարգ չէ: Եթե ֆինանսական մարմինը դա բացահայտի, այն բացասաբար կանդրադառնա [Calik-ի] հեղինակության վրա», հայտնում է Malta Today-ը:

Ի վերջո, պարզվեց, որ Ալբայրաքը կարիք չուներ գաղտնի օֆշորային ցանցի, քանի որ 2015-ին նա Էրդողանի կողմից նշանակվեց որպես Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Նրան հաջողվեց անցկացնել «Հարստության խաղաղության գործողությունը»՝ հարկային համաներում, որը թույլ տվեց Calik Holdings-ին վերադարձնել անսահմանափակ քանակությամբ օֆշորային կանխիկ գումարներ՝ առանց հարկերի...

Malta Today-ը նաեւ հայտնում է, որ Էրդողանը իր փեսային պատրաստում է որպես իր հաջորդը: Զարմանալի չէ, որ Ալբայրաքն ուղեկցել էր նախագահ Էրդողանին վերջերս Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ժամանակ:

Մալթայում արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների գրանցման պատճառն այն է, որ այս երկիրը «Եվրամիությունում ունի ամենացածր արդյունավետ կորպորատիվ հարկի դրույքաչափը [5%] եւ դարձել է նախընտրելի վայր հարկերից խուսափելու համար ԵՄ-ում, մինչդեռ, Ֆրանսիայում, օրինակ, կորպորատիվ հարկի դրույքաչափը կազմում է 33,33 տոկոս», ըստ Ֆիշմանի:

 NEWS.am