Յոկոհամայում գետնի տակից ջրի 10 մետրանոց շիթ է արտանետվել
Ճապոնական նավահանգստային Յոկոհամա քաղաքի բնակելի թաղամասում գետնի տակից ջրի 10 մետրանոց շիթ է դուրս ցայտել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Հրշեջ անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10․00-ին (Երևանի ժամանակով 05․00-ին), ճանապարհի վրա։ Դիտահորից եռահարկ շենքի բարձրության շիթ է արտանետվել։ Ջրի արտահոսքը շարունակվում է՝ հեղեղելով բնակելի շրջանի որոշ հատվածներ։ Նշվում է, որ մոտակայքում գտնվում են ռեստորաններ, մանկապարտեզ և ավտոսրահ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
道路から水噴き出す 高さ10メートル以上か 横浜 旭区https://t.co/YMYZJmqJRU #nhk_news #nhk_video pic.twitter.com/WdwAbQ5VsS
— NHKニュース (@nhk_news) February 8, 2020


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի