Մեր երկրի խայտառակությունից մի դրվագ
Ազատության հրապարակում 2016 թ Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն. «Տեսագրության մեջ երեւում են մի քանի դեպքեր, որ ոստիկանները շեշտակի հարվածներ են հասցնում ոստիկաններին՝ այդ թվում Գեղամ Խաչատրյանը: Մեկ այլ տեսագրության մեջ Գեղամ Խաչատրյանի ենթակաները նրան քարշ տալով հետ են տանում: Նա ազատվում է իր ենթակաների ձեռքից, մոտենում, շեշտակի հարված է հասցնում քաղաքացիներին»,- այսօր դատարանում իր բողոքը ներկայացրեց Գեւորգ Սաֆարյանը:
Նա վերաքննիչ դատարանում պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ: Տոնածառ տեղադրելու փորձից հետո Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար.
«Ոստիկանը Գեղամ Խաչատրյանը ունեցել է անձնական թշնամանք իմ նկատմամբ: Իսկ տվյալ միջադեպի օրը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնում ենք Ազատության հրապարակը կապիկներից ցրելու նպատակով»: Այսօրվա իր բողոքը Գեւորգ Սաֆարյանը նստած ներկայացրեց, ոտքի ցավի պատճառով երկար կանգնած չի կարողանում մնալ. «Մենք չգիտենք ինչ բուժում է պետք: Տանում ենք դեղեր, որ ցավը չզգա: Տարել ենք կորսետ, որ ոտքը վստահ դնի գետնին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:
Դատապարտյալների հիվանդանոցում, մոր խոսքերով, Գեւորգի ոտքը նկարել են, բայց մինչեւ հիմա ախտորոշումը իրենց հայտնի չէ. «Չենք կարողանում ձեռք բերել այդ նկարը, որպեսզի մենք ինքներս տանենք բժշկի եւ տեսնենք՝ ինչ բուժում է հարկավոր»։
Բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 22-ին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն