ՍԴ-ն երբևիցե այսքան անկախ չի էղել, ու դա իհարկե անհանգստացնում է Փաշինյանին․ Հովհաննես Իշխանյան
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի հատ փորձենք հասկանալ, թե էդ ինչ ՍԴ դատավորներ են, որոնք դակել են ընտրակեղծարարությունները։ Ամենահնից գանք մինչև ամենանորը։
Հրանտ Նազարյան - 1996թ․ փետրվարի 5-ից։Ֆելիքս Թոխյան - 1997թ․ սեպտեմբերի 23-ից։Արևիկ Պետրոսյան - 2010թ․ դեկտեմբերի 8-ից։Աշոտ Խաչատրյան - 2010թ․ դեկտեմբերի 9-իցԱրաիկ Թունյան - 2014թ․ հունիսի 9-ից։Ալվինա Գյուլումյան - 2014թ․ օգոստոսի 2-ից։Հրայր Թովմասյան - 2018թ․ մարտի 2-ից։Արման Դիլանյան - 2018թ սեպտեմբերի 12-ից։Վահե Գրիգորյան - 2019թ․ հունիսի 18-ից։
Փաստորեն, երկու դատավոր նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նշանակված ոչ մի դատավոր չկա։ 5 դատավոր նշանակվել են Սերժ Սարգսյանի օրոք և երկուսը՝ Նիկոլ Փաշինյանի։
Դատավորներից 5-ը (մեծամասնությունը) չեն եղել դատավոր այն ժամանակ, երբ նախագահական ընտրությունների արդյունքներ են վիճարկվել ՍԴ-ում։
Դատավորներից 2-ը մասնակցել են միայն 2013թ նախագահական ընտրությունների վիճարկմանը, որի մասին Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտոնավարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում էր, որ սահմանադրական դատարանում նման քիչ հիմնավորումներով դիմում երբևէ չի քննարկվել։
Այսինքն, առնվազն 7 դատավորի վրա թեմա չկա, մանավանդ էրկուսն էլ Փաշինյանի ԱԺ-ն է ընտրել։
Ու մեկ էլ 2005թ-ից ՍԴ-ն լիազորությունները սահմանափակվել էին ու այն կարող էր ընտրության արդյունքներով որոշումների վիճարկման սահմանադրականության հետ կապված հարցեր քննել, ոչ թե քվեաթերթիկ հաշվեին, էլ չեմ ասում 10 դրամների հարցը բացահայտեին։
Սահմանադրական դատարանը երբևիցե էսքան անկախ (ու լավ, եթե քաղաքականով էլ գնահատենք՝ բազմազան) չի էղել, ու դա իհարկե անհանգստացնում ա Նիկոլ Փաշինյանին, որովհետև օրենքների հոդվածները հայկական ժամանակի հոդվածներով փոխելուն խոչընդոտ ա (բանկային տվյալները օրինակ)։ Իսկ եթե ՍԴ-ն ընկավ Նիկոլ Փաշինյանի կախվածության տակ, մենք բոլորս դատվելու ենք Հայկական ժամանակի հոդվածներով։ Ես էլ, դու էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...