Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, քան ՍԴ-ում․ Գեւորգ Պետրոսյան

Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, շինծու օրակարգ է դա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Հարցին՝ իր կարծիքով՝ որտեղից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վստահությունը, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը, Պետրոսյանն ասաց․ «Ես չգիտեմ այդ վստահությունը որտեղից է գալիս, բայց ցանկացած անձի վստահություն պետք է լինի հիմնավորված, խելամիտ եւ ողջամիտ։ Հիմա ես չգիտեմ՝ իր մոտ այդ վստահությունը որքանով է բավարարում իմ նշած չափանիշները, համենայն դեպս նա իր կարծիքն է արտահայտել, ես հարգանքով եմ վերաբերում իմ ցանկացած գործընկերոջ կարծիքին։ Ժամանակն ու տարածությունը ցույց կտան, թե այդ վստահությունը որքանով է հիմնավոր»։

Գեւորգ Պետրոսյանը նաեւ մանրամասնեց, թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը․ «Ես երեկ հետեւել եմ սոցիալական ցանցերում արձագանքներին․ այն, որ մենք չմասնակցեցին քվեարկությանը, հիմք է դարձել մեզ երերուն կեցվածքի մեջ մեղադրելու համար, բայց չկա նման խնդիր։ Նախ սկսենք նրանից, որ սահմանադրական ճգնաժամ իբրեւ այդպիսին գոյություն չունի, շինծու օրակարգ է դա։ Խնդրում եմ ասեք մի դեպք, որ Հրայր Թովմասյանի պաշտոնվարման օրոք ՍԴ-ն դիմում է ստացել եւ չի կարողացել քննել գործը, որոշում կայացնել։ Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, կա վստահության ճգնաժամ, հանդուրժողաակնության ճգնաժամ, քան ՍԴ-ում։ Այնտեղ մի անձ կա, նա է ՍԴ-ի ճգնաժամը։ Էդ ո՞նց էր՝ մինչեւ իր հայտնվելը ՍԴ-ն բնականոն գործում էր, իր հայտնվելուց հետո ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ։ Այլ է, որ յուրայիններով ՍԴ-ն լցնելու նպատակի համար ճգնաժամից են բխեցնում»։

Պատգամավորը շեշտում է՝ անթույլատրելի է, որ ամեն իշխանություն իրեն ցանկալի ՍԴ ձեւավորի․ «Իշխանությունը ոչ մի կերպ չի թաքցնում, որ այս ամենը քաղաքական բովոնդակություն ունի։ Բանը հասել է նրան, որ իշխանության որոշ խոսնակներ ասում են սա մեր իշխանության ՍԴ-ն չէ։ Իսկ ով է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանությանը։ Եթե ամեն իշխանություն իր դատարանը բերի, էդ եղավ անկախ դատարա՞ն։ Կատեգորիկ պետք է մերժվի այդ տրամաբանությունը։ Այսօր ամբողջ դատական համակարգի 70 տոկոսը նախորդ իշխանության օրոք նշանակված դատավորներ են, եկեք 70 տոկոսին հանեք աշխատանքից, տեսնենք՝ ով է քրեական եւ քաղաքացիական գործերը քննելու, նույն դատախազությունում 70 տոկոսը նախկին իշխանության նշանակած դատախազներն են, եկեք իրենց էլ ասենք՝ դուք անվստահելի եք։

Այսպես որ լինի մենք ամբողջ պետական համակարգը հնձում ենք, տեղը ո՞ւմ ենք բերում՝ մի մա՞րդու, որը աշխատանքի չի ներկայանում, ստանում է աշխատավարձ, պարգեւատրում, ծառայողական ավտոմեքենայի համար բենզին, բայց ոչնչով չի նպաստում սահմանադրական արդյարադատությանը։ Սա՞ է իշխանության դատավորը»։

Նա ասաց, որ սահմանադրական փոփոխությունների առարկան «մեռյալ իրավանորմ է, քանի որ նորմը 2018-ից իրացվել է, անցումային դրույթը գործում է մեկանգամյա կիրառությամբ։ Դա արդեն կիրառված, սպառված իրավանորմ է»։

Պետրոսյանը նաեւ շեշտեց՝ երեկվա բոլոր ելույթները ձոնված էին Հրայր Թովմասյանին․ «Այստեղ անձնավորված պայքար է, ԲՀԿ-ն բազմիցս ասել է՝ մենք անձերի համար չենք պայքարում։ Մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, բայց մենք պայքարում ենք ինստիտուտների համար։

Հրայր Թովմասյանի օրոք ես չեմ լսել որեւէ դժգոհություն ՍԴ որեւէ որոշումից, մինչ այդ լսել եմ, նախկին իշխանությունների օրոք իսկապես ՍԴ-ն վերածվել էր իշխանությունների կամն ի կատար ծաող մարմնի։ բայց հիմա մենք մոռանում ենք, որ խոսքը մարմնի մասին է, խոսում ենք մեկ անձի մասին։ Մենք շռայլություն ե նք համարում մեկ անձի համար հանրաքվե անցկացնելը։ Եթե չեմ սխալվում 60-70 միլոինի մասին է խոսքը»։

Նա նաեւ շեշտեց՝ անթույլատրելի է, որոշ պատգամավորներ խոսում են ամբողջ ժողովրդի անունից․ «Ոչճ մեկ իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից հանդես գալ։ Ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Շատ հաճախ ամբողջ ժողովորդի անունից խոսում են մարդիկ, որոնք դուրս գան, 3 կմ քայլեն, 3 մարդ իրենց չի մոտենա»։

Նա նաեւ քվեարկությանը չմանակցելը պատճառներց մեկը նշեց միջազգային հեղինակավոր կարծիքը ստաբալու հիմքնբորումը․

«Իսկ ով է ասում որ երկրի թիվ մեկ խնդիրեւըտ ՍԴ-ն է, օրը մի մայրուղի են փակում, գալիս են կառավարության դիմաց, որովհետեւ մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել։ Երբ ներքաղաքական վստան չկա, հպարտ քաղաքացուն մոռանում են, կոչում են պողոսներ, հիմա հանրաքվեի հեռանկարը հայտնեց, հիշեցին հպարտ քաղաքացիներին։ Հայը միշտ եղել է հպարտ եւ պետք չէ նրան ոգեւորել հպարտ անվանելով, այլ պետք է ապահովել հպարտ կեցվածքի իրագործման պայմանները»,-հավելեց պատգամավորը։