Հովիկ Աբրահամյանի եղբոր գործն արդեն դատարանում է․ հայտնի է, թե ով է քննելու նրա գործը
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը փետրվարի 3-ին մուտք է եղել դատարան։ Գործը քննելու է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք պահելը)։ Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գեւորգյանին, ում հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձեւակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։
Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը, իսկ Ամբիկ Գեւորգյանին՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ