Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը. Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն բացատրվել է, թե մերժումից հետո ինչ է լինում: ԱԺ ամբիոնից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման նախագծի քննարկմանն հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընթացակարգն է սխալ տարվում: «Արդեն բազմաթիվ ընթացակարգեր խախտված են, բայց դա էական չէ, խնդիրն արդեն դրված է, ներկայացված է»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը երկու խնդրի արձագանքեց: Նա նշեց, որ ուշադրությամբ լսել է վարչապետի ելույթը, որի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի «մեծ նամակից էր», որտեղ նկարագրվում էր` ինչպես էր ձևավորվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությունը:

«Այդ հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է ԱԺ նախկին նախագահի նկատմամբ և ԱԺ աշխատակազմի նախկին նախագահի նկատմամբ: Դա էլ պարզ է, բոլորիս հայտն է: Բայց ինձ մոտ հարց առաջացավ, որ եթե դատավորներ կան, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կամ հետո այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպե՞տք է պաշտոնավարեն: Սա կարծում եմ, սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է լինեն Սահմանադրության անկախ մարմիններ, նրանք պետք է մնան տարբեր ժամանակներում պաշտոնավարող անկախ դատավորներ` տարբեր իշխանությունների կողմից նշանակված»,-ասաց նա:

Պատգամավորը մատնանշեց, որ առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: «Այսինքն` այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասության բոլոր դատարանների վրա, եթե համաձայն չէ երկրի ղեկավարը և ասում է, որ այնտեղ կան դատավորներ, որոնք նշանակված են նախկին երեք նախագահների կողմից,- ասաց նա, ապա ավելացրեց,- Սահմանադրական և անկախ մարմինների իմաստը նաև այն է, որ տարբեր ժամանակներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից, ինչը ևս որոշակի անկախության երաշխիք է եղել»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ ամենից զատ, իրեն ամենաշատը անհանգստացնում է մեկ այլ հանգամանք: «Ինձ վտանգավոր է թվում Ձեր այն մոտեցումը, որ Դուք ի սկզբանե այս ամբիոնից սպառնում եք մեզ, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները,- ասաց նա` բառացի ցիտելով վարչապետի խոսքերը,- փաստորեն Դուք եք որոշում` ովքեր են հակապետական ուժերը, ովքեր են ազգի նվիրյալները: Մենք այս ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ: Սա՞ է Ձեր երազած ժողովրդավարությունը: Այո՞: Ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգ բարեկամների՞ն, նվիրյալների՞ն: Կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ օրհնել: Սա ի՞նչ քաղաքականություն է, պարո՛ն վարչապետ: Ժողովրդավարությո՞ւն է սա կոչվում»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը մատնանշեց` ժողովրդավարությունը սահմանափակված է այն մարդկանց իրավունքներով ու ազատություններով, որոնք համաձայն չեն, և դա կարող են տարբեր նկատառումներով համաձայն չլինել օրվա իշխանությունների հետ: «Եվ քանի դեռ մենք պառլամենտում ենք, թույլ չենք տա, որ գործադիր մարմնի որևէ ղեկավար մատ թափ տա պառլամենտի վրա,- ասաց նա, ապա հարց բարձրացրեց,- Պարո՛ն վարչապետ, իսկ եթե այդ ուժերը, համաձայն չլինելով այդ հանրաքվեի հետ, իրավական ճանապարհով, ասեն, որ պետք է գործողություններ անենք: Ի՞նչ պետք է անեն: Պետք է գան, վառե՞ն մեր մեքենաները, հարձակվե՞ն մեզ վրա: Ի՞նչ պետք է անեք դուք: Փոխանակ ասեք, որ ով համաձայն չէ, պետությունը կապահովի նրանց անհամաձայնությունը ժողովրդավարությամբ արտահայտելու իրավունքը, ասում եք` ով համաձայն չէ, նրանց կհայտարարենք հակապետական տարրեր, իսկ ով համաձայն է, մենք կհայտարարենք ազգի նվիրյալներ: Մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան էլի»:


Դիմելով վարչապետին` նա ասաց. «Ամենայն հարգանքով, սա ճանապարհ չէ, սա տարբերակ չէ, այս մոտեցումներ մեզ վատ տեղ են տանում»:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ կարող էին վարչապետի ելույթը էմոցիոնալ դիտարկել, բայց չենք կարող դա անել, վարչապետը հաստատում է իր խոսքերը:

«Ես էլ ասում եմ` ոչ ոք ՀՀ քաղաքացուն` կապույտ անձնագրով մարդուն, չի կարող հռչակել հակապետական ուժ, ո՛չ ոք: Ուզում է 90 տոկոս ձայն ստանաք: Մեկ մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ այդ մարդու կողքը կանգնել: Ոչ ոք չփորձի այս տեղը «պալիտ բյուրո» դարձնել: Սա «պալիտ բյուրո» չի դառնա: Սուպերվարչապետական համակարգը փաստորեն մեր երազածն էր, Սահմանադրական դատարանը մեր երազածը չէր, պետք է փոխենք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին և սատարելու են բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դրան: «Ոչ ոք չի կարող անեծքներով մեզ փորձել շանտաժի ենթարկել:Անեծքները իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճաններ են, դավաճաններ կլինեն դատարանի վճռով»,- ասաց նա: