Ասեք, թե ովքեր են այդ հանրույթի մարդիկ, որ ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը, անգամ եթե նրանք ձեր քարանձավից են. (տեսանյութ)
Այսօր՝ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե երբ ասվում է իրավական հանրությում գնալով թեժանում են քննարկումները՝ ՍԴ դատավորների կարգավիճակի ակնհայտ տարբերությունների վերաբերյալ, որ հանրույթին նկատի ունեն:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրավական հանրույթի՝ մեր ու Ձեր տեսադաշտի տիրույթը տարբեր է: «Հաստատ կարող եմ վստահեցնել, որ իրավական հանրույթի այն շրջանակը, որն ինձ է ծանոթ՝ նման խնդիր քննարկում են: Ես չեմ բացառում, որ Ձեր շփման տեսադաշտի իրավական հանրույթն այլ բան է կարծում: Կախված թե Ձեր քարանձավից ոնց եք տեսնում աշխարհը, ամեն մարդ իր քարանձավից յուրովի է տեսնում՝ ես էլ իմ. փոխաբերական ընկալեք ասածս»,-ասաց նա:
Անի Սամսոնյանը շարունակելով նշեց. «Սա այն հարց չէ, թե մենք հարցնենք, թե ով է ուզում փոխել ՍԴ և Դուք ասեք ժողովուրդը՝ չիմանալով, թե այդ ժողովուրդը Վահագն Հովակիմյանն է, թե՝ Պողոս Պողոսյանը: Հակառակ դեպքում այս հիմնավորման մեջ նշված իրավական հանրույթը միայն Ձեր քարանձավի մարդիկ են, որոնք բերել են հակասահմանադրական նախագիծ և պարտադրում են ընդունել՝ ոչ միայն ԱԺ-ին, այլ ժողովրդին: Ասեք, ովքեր են այդ հանրույթի մարդիկ, եթե անգամ նրանք Ձեր քարանձավի մարդիկ են»:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե հիմա սկսի թվարկել, կարող է ընթացքում մոռացության մատնել և դրանով վիրավորել որոշ մարդկանց, ապա հավելեց, որ հետագայում, երբ համոզվի ցանկն ամբողջական է, կտրամադրի:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո