Փնտրվում է իշխանություն. Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանության գործելաոճին: Նա մասնավորապես նշում է, որ այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Փնտրվում է իշխանություն...
Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: Անվիճելի է, իհարկե, որ ուժեղ ընդդիմությունը պարտադիր է ցանկացած առողջ քաղաքական համակարգում:
Այստեղ, սակայն, առկա է մեկ վերապահում. ուժեղ ընդդիմությունը անհրաժեշտ է, եթե կա ուժեղ, վճռական, համարձակ և հաստատակամ իշխանություն:
Այսօր Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որն իր քաղաքական նախաձեռնություններում վճռական է և հետևողական, գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է դրանց համար կրել քաղաքական պատասխանատվություն:
Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Եթե իշխանությունը կայացրել է որոշում և հրապարակել է իր այդ որոշումը, ուրեմն իրավունք չունի հետքայլ անել, նահանջել, քանի որ նահանջը, անխուսափելիորեն, կորակվի որպես վախկոտություն, ավճռականություն, անվստահություն որդեգրած գծի իրավացիության և հիմնավորվածության մեջ:
Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ մեր արտաքին գործընկերները, էլ չեմ խոսում թշնամիների մասին:
Անկեղծ ցավում եմ Հայկական պետության հեղինակության համար:
Հ.Գ. 2018 ապրիլից հետո այս իշխանության կողմից նախաձեռնած և ավարտին հասցված միակ նախաձեռնությունը այսպես կոչված, բալային համակարգն է...»:


















































Վտանգավոր է դառնում Պուտինի եւ Էրդողանի սպասվող հանդիպումը. Ղազինյանը՝ Արցախի հարցի գործընթացի մասին
«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու մասին». Ղազինյան
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը