Այս բոլոր գործերով մենք վաղը միջազգային ատյաններում ունենալու ենք ուղղակի խայտառակ վճիռներ․ Գեւորգ Կոստանյան
Այն քրեական արդարադատությունը, որն իրականացվում է Հայաստանում, բացարձակապես կապ չունի միջազգային իրավունքի եւ քրեական արդարադատության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Անդրադառնալով Հայաստանում նախկին պաշտոնյաներին հարուցված քրեական գործերին՝ նա ասաց․ «Քրեական արդարադատությունը երկրում իրականացվում է այն մակարդակով ու այնպիսի եղանակով, որ դա որեւէ առնչություն չունի միջազգային քրեական արդարադատության հետ։ Երբ գործընկերները հարցնում են՝ ի՞նչ է տեղի ունենում, ասում եմ՝ իմ համոզմամբ Հայաստանում արդեն քրեական իրավունքի դասագրքերը պետք է փոխվեն։ Այս բոլոր գործերով մենք վաղը միջազգային ատյաններում ունենալու ենք ուղղակի խայտառակ վճիռներ։ Անկեղծ ասած՝ դա կանխատեսում չի, դա փաստ է։ Միջազգային դատարանների նախադեպայնությունն իմանալով հասկանում ես, որ այսպիսի որոշումը չի կարող ապագա ունենալ միջազգային ատյաններում»։
Կոստանյանը խոսեց նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից․ «Սա այնպիսի անդառնալի հետեւանքների է հանգեցնելու մեր երկրի համար, որ շատերն ուղղակի չեն էլ գիտակցում։ Ինչ-որ անձնական, խմբային շահերից ելնելով կատարում են արարքներ, որոնք վստահ եմ՝ հետագայում ունենալու են եւ՛ իրավական եւ՛ քրեաիրավական հետեւանքներ»։


















































Կոստանյանը պատրաստ է «Մարտի 1»-ի գործով Նիկոլ Փաշինյանի մոտ հրապարակային քննարկում անցկացնել
Անդրանիկ Քոչարյանի ասածը մեկնաբանելն իմ պատվից ցածր է․ Կոստանյան
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ