Սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով ՍԴ-ն և նախագահին, աբսուրդ է, վտանգավոր է և բերելու է իրավական նիհիլիզմի (տեսանյութ)
«Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լուրջ վտանգներ է պարունակում հատկապես երկրի սահմանադրականության հետ կապված: Սահմանդրության 168-րդ հոդվածը սահմանում է սահմանադրական դատարանի լիազորությունները, որում հստակ նշվում է, որ Սահմանադրական փոփոխությունների պարագայում նախագիծը պետք է անպայման ստանա Սահմանադրական դատարանի եզրակացությունը, այսինքն որոշվի դրա սահմանադրականության հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ երբ իշխանության ներկայացրած նախագծով այս լիազորությունը վերցնում են Սահմանադրական դատարանից և միաժամանակ նաև Հանրապետության նախագահին են զրկում այն ստորագրելու և Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, իրապես լուրջ վտանգ է ներկայացնում երկրի համար. «Իրապես կոտրվում է Սահմանադրության ողնաշարը, որովհետև Սահմանադրության մեջ գոյություն ունեն անփոփոխելի դրույթներ և մնացած փոփոխությունները պետք է համապատասխանեն այդ անփոփոխելի դրույթներին»:
Էլինար Վարդանյանի խոսքով՝ այս քայլերով իշխանությունը վտանգում է երկրի Սահմանադրությունը. «Սրանք իրավական տեսակետից աբսուրդ են, հակասահմանադրական նորմեր են, թերևս հասկանում են, թե սրա հետևում ինչ նպատակ կա: Հասկանալի է, որ սկսվել է Սահմանադրական փոփոխությունների գործընթաց, հանձնաժողով է ձևավորվել և այլն, և մի քանի իշխանական ներկայացուցիչներ հայտարարել են, որ այդ փոփոխությունները միտված են իրենց բնորոշմամբ՝ Սահմանադրական ճգնաժամը լուծելուն: Բնականաբար, եթե Սահմանադրական փոփոխությունների նախագծի ձևակերպումները հակասահմանադրական էին լինելու, Սահմանադրական դատարանը չէր կարող հաստատել այդ փոփոխությունները, որպեսզի իշխանությունը խուսափեր իրենց կողմից ներկայացված փոփոխությունների հակասահմանադրականության հետ կապված որոշմամբ, փորձում են միջանկյալ փոփոխությամբ ապահովագրել իրենց և իրականացնել սահմանադրական փոփոխությունները, որն իրավական տեսակետից բերելու է իրավական նիհիլիզմի»:
Էլինար Վարդանյանի խոսքով՝ դա իսկապես վտանգում է ՀՀ իրավական համակարգը և Սահմանադրական և իրավական պետություն լինելու գործոնը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ