Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը. սա փորձ է՝ ոչնչացնելու ՍԴ-ն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, նաև փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով ՝ դա ինքնին քրեական հանցագործություն է:
Դիտարկմանը՝ փոփոխություններով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է, սա ի՞նչ վտանգներ կարող է պարունակել, Հարությունյանն ասաց. «Բանն այն է, որ չի կարող դադարել: Նրանք փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց սպառել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող»:
Հարությունյանը հավելեց, որ չի կարող ասել՝ այս փոփոխություններն ընդունելուց հետո ինչ գործողություններ կհետևեն:
Հիշեցնենք, որ ԱԺ կայքում շրջանառվել է Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ