ԵԽԽՎ համազեկուցողների, Վենետիկի հանձնաժողովի նախագահի մտահոգությունների հասցեատերը հիմնականում ՀՀ իշխանությունն է, որը պետք է հետևություններ անի
Ե՛վ ԵԽԽՎ մոնիտորինգի հարցով Հայաստանի համազեկուցողների, և՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում կա ռեալ մտահոգություն ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մտահոգությունների հասցեատերը հիմնականում իշխանությունն է, և ինչքան էլ իշխանությունը փորձի ասել, որ ձևակերպումներն իրեն ուղղված չեն, ես կարծում եմ, որ Բուքիքիոն շատ ավելի կոնկրետ էր իր հայտարարության մեջ: Պետք է հասկանալ, որ այս կառույցների հայտարարությունները չեն արվում ինչ-որ մեկին պատժելու կամ ինչ-որ մեկին չպատժելու համար: Սրանք աշխատանքային հայտարարություններ են, այս հայտարարություններից պետք է արվեն հետևություններ. դրանք կարվեն, թե չեն արվի դա արդեն հայաստանյան ներքաղաքական կյանքի խաղացողների խնդիրն է»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ կա ընդհանուր խաղի կանոն. «Եթե մենք անդամակցել են Եվրախորհրդին և ստորագրել ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները, մենք անպայմանորեն պետք է հաշվի առնենք և դրանց վրա չթքենք, մենք ունենք երկու ընտրություն՝ թքե՞լ, թե՞ չթքել, ո՞րն է հոգեպես առավել ազնիվ: Այստեղ յուրաքանչյուր իշխանություն և ընդդիմություն պետք է անի իր հետևությունը»։
Պատգամավորը նշեց, որ Ստրասբուրգում հանդիպել են Հայաստանի հարցով համազեկուցողներին և նրանք բավականին լուրջ մտահոգություն ունեին Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ: «Ես վստահ եմ, որ Հայաստանի մասին բանաձևում այդ մտահոգությունը լինելու է, իրենց մեծապես մտահոգում էր ատելության խոսքի այս գերդոզան: Էստեղ խնդիրը շատ պարզ է՝ կամ անում ենք հետևություն, կամ ասում ենք՝ ո՞վ ես դու Եվրոպայի խորհուրդ, որ միջամտես Հայաստանի ներքին գործերին և դրանով ինչպես ասում են՝ ամբողջ պատմությունն ավարտվում»,- շեշտեց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ինքը՝ որպես քաղաքացի, որպես միջազգային պատվիրականությունների կազմի պատգամավոր կարծում է, որ միջազգային կառույցների հայտարարությունների հասցեատերերը ոչ թե պետք է դրանք յուրովի մեկնաբանեն, այլ հետևություններ անեն: «Իրենք պետք է ասեի՞ն, որ հասկանայինք, որ այսօր ՍԴ շուրջ օղակը սեղմվում է, որ կա ռեալ, իրապես ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն, իրենք չեն էլ թաքցնում, ասում են սա քաղաքական խնդիր է և ցանկացած գործիք այս թնջուկը հանգուցալուծելու մեզ համար ընդունելի է»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ի կարծիքն այն է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական ճանապարհով, պրոցեսով, այլ՝ իրավական հարթության մեջ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ