Երեւանում թալանել են Վրաստանի դեսպանի ավտոմեքենան
Երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին: Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ օպերացիան կրել է «Գենացվալե» անվանումը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...