Արթուր Դավթյանի թանկ արև՝ անկեղծ եմ ասում
Ես Հրայր Թովմասյանին աջակցելու կոնկրետ պատճառ ունեմ։ Եվ այդ պատճառը ամենևին կապ չունի նրա անձի հետ։
Հայաստանում ստեղծվել է մեկ մարդու իշխանություն։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է՝ նա ԱԺ մեծամասնություն է, նախագահ է, գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ և այսպես շարունակ։ Եվ միայն ՍԴ-ն է, որը չի ասոցացվում Փաշինյանի հետ և նրա կամակատարը չէ։
Իշխանություններն ասում են՝ Թովմասյանը հին է, համաձայն եմ, բայց հին են նաև Տիգրան Մուկուչյանը, Արթուր Դավթյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, Հունան Պողոսյանը (սա ոչ միայն հին է, այլ նաև հանցագործի համբավ ունի), Ատոմ Ջանջուղազյանը, Արթուր Ջավադյանը, գործող ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխաելովը և շատ ուրիշները։
Այստեղից պետք է եզրակացնել, որ Փաշինյանին խանգարում է ոչ թե Թովմասյանի հին լինելը, այլ կամակատար չլինելը։
Կարծում եմ՝ կողմ կլինեի Թովմասյանի հրաժարականին, եթե գոնե այլ որակի ԱԺ լիներ, որը անհրաժեշտության դեպքում կկարողանար Փաշինյանին ասել ոչ։ Իսկ հիմա մեզ Փաշինյանի անձնապետությունից բաժանում է միայն ՍԴ-ն։
Հ․Գ․ Խնդրում եմ սրա տակ չհամոզել, թե Հրայրը նախկինների հանցագործություններն է պարտակել, դրա համար են ուզում հեռացնել։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արև՝ չեմ հավատում էդ արդարացմանը։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...