Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Հրայր Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից պարզաբանում է պահանջում

ՍԴ նախագահի պաշտպան Միհրան Պողոսյանը գրավոր դիմել է Հատուկ քննչական ծառայությանը՝ պարզաբանում պահանջելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՔԾ այցելության վերաբերյալ։

«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների և վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն..
Հ.Գ. Սպասե՞նք պատասխանին...»,- տեղեկացնում է Պողոսյանը։

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին գաղտնի գնացել է ՀՔԾ։ Այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։ Այս հրապարակումից հետո՝ երբ պարզ դարձավ, որ այցի հետ կապված արտահոսք է եղել, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ վարչապետն անօրինական միջամտություն է ցուցաբերում գործի ընթացքի հետ կապված, իրենց տնօրինման տակ գտնվող կայքերից մեկում, կեսգիշերին, լուր տեղադրվեց, որ Փաշինյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ապա Կապանյան ասուլիսում Փաշինյանն ինչ որ անորոշ արտահայտություն արեց՝ 2010 թվականին իր վրա հարձակման հետ կապված գործով ՀՔԾ-ում հարցաքննվելու մասին։ Այժմ փաստաբանը դիմել է հարցաքննության մանրամասներին ծանոթանալու համար։ Մենք եւս անհամբերությամբ սպասում ենք այս դիմումի պատասխանին։

Ներկայացնում ենք Միհրան Պողոսյանի դիմումը․

«ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ` պարոն Ս. Մ. Խաչատրյանին

Հարգելի պարոն Խաչատրյան, Սույն թվականի հունվարի 24-ին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն։

Համաձայն նշված տեղեկատվության՝ այցելության ընթացքում վարչապետը հավաքել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը՝ չվախենալով անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

Նկատի ունենալով, որ Ձեր կողմից ղեկավարվող քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարոն Հրայր Թովմասյանը ունի «մեղադրյալ»-ի դատավարական կարգավիճակ, հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործով բացմիցս, հրապարակային և անթաքույց հետաքրքրություն է դրսևորել՝ հանրությանը հայտնելով նախաքննության գաղտնիք համարվող տվյալներ, ինչպես նաև հիմք ընդունելով իմ վստահորդի իրավունքների և իրավաչափ շահերի համակողմանի ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ղեկավարվելով Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածով ու 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել հետևյալ տեղեկությունները.

1. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը),

2. ի՞նչ կարգավիճակով է 2020 թվականի հունվարի 24-ին Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),

3. ո՞րն է եղել 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենք Նիկոլ Փաշինյանի մուտք գործելու իրավական հիմքը (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),

4. 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում ու՞մ հետ է հանդիպել Նիկոլ Փաշինյանը (այդ թվում՝ որ պաշտոնատար անձանց) և ո՞ր սենյակում (տրամադրել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում առկա համապատասխան տեսախցիկների ձայնագրությունների պատճենները),

5. արդյո՞ք նշված հանդիպման ժամանակ քննարկվել են Սահմանադրական դատարանի նախագահի կամ այլ դատավորների վերաբերյալ քրեական գործերը,

6. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը դուրս եկել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքից (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը):

Բացի վերոշարադրյալից՝ ի պատասխան սույն գրությանը խնդրում ենք Ձեզ հայտնել, թե ո՞ր իրավական ընթացակարգի շրջանակում է վարչապետին Նիկոլ Փաշինյանը տիրապետում Սահմանադրական դատարանի նախագահին վերագրվող ենթադրյալ գործողությունների վերաբերյալ քրեական գործերին։

Կանխավ շնորհակալ եմ Ձեր համագործակցության համար»: