Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Սա հանրային նշանակության խնդիր չի լուծում. անձնական նշանակության խնդիր կա այստեղ

Հունվարի 25-ին Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս փորձել է իր ծառայությունները մատուցել վարչապետին, սակայն վերջինս հրաժարվել է։ Ի պատասխան վարչապետի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն տարածեց և 20 օր ժամանակ տվեց վարչապետին՝ իր ասածները հիմնավորող որևէ փաստ հրապարակելու, ինչը չանելու դեպքում իր փաստաբանները պատրաստ են հայց ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հ. Թովմասյանի այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Երևան հասնելուն պես կհրապարակի իր հայտարարության հետ կապված փաստեր։ Այնուհետև հրապարակեց խոստացածը՝ Հրայր Թովմասյանի գրիչը՝ գրելով. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. Բացառապես «ջան»-երով»։

Իր հաջորդ գրառման մեջ էլ վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր գրիչի արժեքին: «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»,- գրել էր վարչապետը։

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ «գրիչի պատմությունը» իրավական գործընթաց չէ, այն քաղաքական հարց է։

«Սա գործընթաց էլ չէ, պարզապես անձնական տիրույթում ինչ-որ փոխադարձ մտքերի դիսկուրս էլ չէ։ Այս ամենը ես չեմ մեկնաբանի, կմեկնաբանեմ միայն իրավական գործընթացները։ Առերևույթ պարզ է, թե ինչի մասին է խոսքը, քննադատում են մեկը մյուսին։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այս ամենը հասարակությանը չի հետաքրքրում, սա իրենց խնդիրը չէ։ Սա հանրային նշանակության խնդիր չի լուծում, անձնական նշանակության խնդիր կա այստեղ»,- շեշտեց նա։

Մեջբերելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին, Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գրիչ տալը կարո՞ղ ենք որակել որպես կաշառք Հրայր Թովմասյանի կողմից, և այն պե՞տք է վարչապետը վերադարձներ, Արա Ղազարյանը նկատեց՝ քրեաիրավական տեսանկյունից դա պետք է դիտավորություն լիներ՝ կաշառք տալ կամ կաշառք վերցնել, բայց այս ամենը իրավական գործընթաց չէ։

«Բազմիցս եմ ասել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կա քաղաքական անհանդուրժողականություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչ կարծիքներ են նրա հասցեին մինչև այժմ հնչեցրել։ Գրիչի պատմությունը ես չեմ ցանկանում տեղավորել այդ շրջանակներում։ Ո՞ւմ հայտնի չէ, որ իշխանությունների կողմից Հրայր Թովմասյանի նկատմամբ կա անհանդուրժողականություն, պետք է կարդալ միայն նրանց հայտարությունները, և այդ ամենն առերևույթ պարզ կդառնա։ Այս ամենը իշխանությունները չեն էլ թաքցնում, որ նրան չեն հանդուրժում զուտ նրա համար, որ նա նախկին իշխանությունների ժամանակ է դարձել դատավոր, նույն անհանդուրժողականությունը կա նաև ՍԴ մյուս դատավորների հանդեպ։ Հիմա բոլոր դատավորներն էլ նախորդ իշխանությունների ժամանակ են դատավոր դարձել, հո չե՞նք կարող վերցնել ու այդ հիմքով բոլորին փոխել»,- նկատեց նա: