Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա
Որևէ ատելության մթնոլորտ չկա։ Եթե կա էլ, ապա բոլորովին այլ տեղից է դա գալիս։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ատելության մթնոլորտի վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառմանը։
«Շատ լավ տեսնում եք, թե իշխանություններն ինչքան են բոլոր հնարավոր լրատվամիջոցներով կլինի, իրենց հարցազրույցներով կլինի հորդորում են մարդկանց, որպեսզի ֆեյսբուքում հայհոյանքներով մեկնաբանություն չլինի։ Բայց արի ու տես, որ այնուամենայնիվ կա»,-նշեց Հրաչյա Հակոբյանը՝ չհամաձայնելով այն գնահատականների հետ, որ Հայաստանում այդ մթնոլորտը պայթյունավտանգ վիճակ է ստեղծում։ Ըստ նրա՝ դա ուռճացվում է։
Դիտարկմանը, որ գուցե Արթուր Վանեցյանն ինչ-որ մտավախություններ ունի, ի վերջո ԱԱԾ նախկին տնօրենն է եղել, պատգամավորն արձագանքեց. «Նա շատ մտավախությունների մասին է խոսել, բայց հենց կոնկրետ որոնք են՝ չի մատնանշել։
Թերևս այս վերջերս ասաց, որ երբ ասում էր՝ կան վտանգներ, նկատի ուներ ՍԴ-ն, չգիտես ինչու, ստացվում է այնպես, որ լինում է խնդիր, որի լինելուց հետո Արթուր Վանեցյանն ասում է, որ դա նկատի ուներ։ Ավելի լավ կլինի՝ Արթուր Վանեցյանը հիմա մատնանշի բոլոր խնդիրները և մենք հետագայում տեսնենք դրանք կան, թե ոչ»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։
Հարցին՝ որքանով մրցունակ և անհանգստացնող կլինի այն ընդդիմությունը, որը փորձում է ձևավորել Արթուր Վանեցյանը, Հրաչյա Հակոբյանը նկատեց՝ չի տեսնում, որ Արթուր Վանեցյանը փորձում է ձևավորել ընդդիմություն։ Պատգամավորի կարծիքով Արթուր Վանեցյանը դեռ փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել ոչ իշխանական դաշտում, բայց Հրաչյա Հակոբյանի խոսքով Արթուր Վանեցյանի շուրջ չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորվել. «Նորից եմ կրկնում Արթուր Վանեցյանը երբ դարձավ Արթուր Վանեցյան։
Հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց ԱԱԾ պետ և մի քանի աղմկահարույց գործեր բացահայտեց։ Հա, շատ լավ։ Ժողովուրդը մի պահ ոգևորված էր նրանով, բայց հիմա բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել։ Վստահ եմ պարզապես, որ Արթուր Վանեցյանն այդ փառքն ու պատիվը չի վայելում, ինչը վայելում էր իր պաշտոնավարման ընթացքում»,-հավելեց Հրաչյա Հակոբյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ