Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Թուրքիայում 13 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը. համառոտ ակնկարկ

Այսօր` հունվարի 19-ին լրանում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 13 տարին: Նա Թուրքիայի ամենահայտնի հայերից մեկն էր ու թեեւ նրա հասցեին հնչած բազմաթիվ սպառնալիքներին, նա միշտ մնում էր հանգիստ ու հավասարակշռված:

Հանդես գալով մի շարք ժողովրդավարական պլատֆորմներում ու հասարակական կազմակերպություններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, խոսում խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել պատմական ճնշումների:


2007 թվականի հունվարի 19-ին, Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն հնարավոր մահափորձից:

Դինքի սպանության գործը բացահայտելու համար միջազգային մի շարք կառույցներ բազմաթիվ անգամ կոչ են արել թուրքական իշխանություններին՝ ապահովել անաչառ քննություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե՝ ժանդարմերիան, թե` ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Դինքի գործով սկսված առաջին շոու դատավարությունն ունեցավ ամոթալի ավարտ։ Այդպես էլ հայտնի չդարձան սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված մի շարք փաստեր եւ վկայություններ։ 2011-ի հունվարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարության ժամանակ, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին։ Դատարանը միայն դատապարտեց սպանության գործիք հանդիսացած Օգյուն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Յասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։ Դատական շոուի զավեշտներից մեկն էլ այն էր, որ դատավճիռ կայացնելուց հետո հաջորդ օրը պարզվեց, որ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալներից 18-ի նկատմամբ է որոշում կայացվել։ Դատարանը մոռացել էր մի 19-րդ մեղադրյալի նկատմամբ որոշում կայացրել։

Թուրքիայում դատարանի այս որոշումն ընդունվեց մեծ դժգոհությամբ։ Դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո դատարանի մոտ հավաքված հազարավոր մարդիկ սկսեցին բողոքել կայացված անարդար վճռի դեմ եւ երթով շարժվեցին դեպի «Ակոս»-ի խմբագրություն։

Դատավճռի հետ կապված Թուրքիայի մշակույթի նախարարը նշեց, թե այն վտանգավոր զարգացում էր։ Նախագահ Գյուլը շեշտեց, որ տեսնում է հասարակության դժգոհությունը, արդարադատության նախարարը փորձեց հանգստացել հասարակությանը՝ նշելով, թե դատական գործընթացը չի ավարտվել եւ դեռ կա բողոքարկման փուլ։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց վճիռը՝ ասելով, թե սա էր Էրդողանի արդարադատությունը։

Զավեշտալի է, սակայն Դինքի սպանության գործով ամոթալի վճիռը կայացրած դատարանի նախագահը հայտարարեց, թե կայացված վճիռը եւս իր սրտով չէ։

Դատավճռից 1,5 տարի հետո՝ 2013-ի մայիսին, Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվեց Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: Այնտեղ արդեն 2013-ի սեպտեմբերի 17-ից վերսկսվեց Դինքի սպանության գործով դատավարությունը։ Այսինքն, արդեն 1 տարուց ավել է, ինչ ընթանում է Դինքի սպանության դատավարությունը, սակայն կրկին արդյունքներ չկան։ Պարզապես այս ընթացքում ձերբակալվել եւ կալանվել է նախորդ դատավճռով ազատ արձակված Էրհան Թունջելը։ Նա վերսկսված դատական նիստերից մեկի ժամանակ սկանդալային հայտարարություն էր արել՝ պնդելով, թե Դինքի սպանությունն իրականացրել է «Էրգենեկոն»-ից ավելի բարձր կազմակերպություն, որի անդամներին պետությունը աշխատավարձ է տալիս։

Այս ընթացքում հետաքրքիր զարգացում էր այն, որ Թուրքիայի արդարադատությամ նախարարը թույլատրեց դատական պատասխանատվության կանչել պետական պաշտոնյաներին, ովքեր ինչ-որ առումներով կապված են Դինքի սպանության հետ։

Այդ համատեքստում արդեն հարցաքննվեցին ու ձերբակալվեցին են բարձրաստիճան պաշտոնյաներ ու ոստիկաններ։

Իսկ Դինքի սպանության գործով դատավարության համար «բեկումնային» դարձավ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը, քանի որ այդ հակամարտության սրացումից հետո սկսեցին ձերբակալվել նախկին բարձրաստիճան գյուլենական պաշտոնյաներ՝ Դինքի սպանության մեջ որոշակի մեղքի բաժին ունենալու մեղադրանքով։

Դրանից հետո դատավարությունները սկսեցին սկանդալային հայտարարություններով ուղեկցվել։ Ցուցմունքներից մեկի համաձայն՝ ՆԳ նախկին նախարարը պահանջել է հետախուզության պետից վերացնել Դինքի դեմ մահափորձի մասին հետախուզական տեղեկությունը, իսկ հետախուզության պետը թեեւ չի վերացրել, սակայն ժամանակին չի էլ բարձրաձայնել։ Պարզվեց, որ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտվել է օրերի ընթացքում, սակայն դատական գործընթացները դե ֆակտո դոփում են նույն տեղում։

Ու չնայած թուրքական իշխանությունների հավաստիացումներին, Հրանտ Դինքի սպանությունը շարունակում է մնալ Թուրքիայում ավանդույթի վերածված չբացահայտված քաղաքական սպանությունների շարքին։

Այսօր՝ հունվարի 19-ին, Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են սգո եւ բողոքի միջոցառումներ։