Թրամփը զրուցել է Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիաի եւ Լիբիայի իրավիճակը, ինչպես նաեւ Իրանում ընթացող բողոքի ցույցերը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Լիբիայում հունվարի 12-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) եւ Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերի միջեւ, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարն է: Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները Մոսկվա էին ժամանել բանակցությունների, որի արդյունքներով ԱՀԿ ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել էին:
Հաֆթարը դադար էր վերցրել համաձայնագիրն ուսումնասիրելու համար, սակայն ավելի ուշ, ինչպես փոխանցել են արաբական լրատվամիջոցները, Մոսկվայից հեռացել էր առանց համաձայնագիրը ստորագրելու: Տրիպոլիի հարավում հունվարի 14-ի գիշերը զինված բախումները վերականգնվել էին. վճռական հարձակում սկսելու մասին Հաֆթարը հայտարարել էր դեռեւս դեկտեմբերին: ԼԱԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր «հաղթանակի հասնելու պատրաստակամության եւ վճռականության մասին»:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հունվարի 10-ին հայտնել էր, որ Անկարան եւ Մոսկվան պայմանավորվել են հունվարի 12-ից հրադադարի ռեժիմ հաստատել Սիրիայի հյուսիսում Իդլիբի ապաէսկալացիայի գոտում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո