Հաղորդում պետական բարձրագույն օրենսդիր մարմնի անգործունեության մասին
2019 թ. hոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած անպատեհ արտահայտությունների, պաշտոնական նամակով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել և պատշաճ գնահատական տալ «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին:
Հոկտեմբերի 25-ից մինչ այսօր որևէ պատասխան չենք ստացել, թեև մեզ պարտավոր էին պատասխանել: Մեկ ամիս անց վերստին դիմել ենք Աժ նամակների բաժին, երկրորդ անգամ նույն նամակը վերահասցեագրել Աժ նախագահին, այնտեղից մեզ վստահեցրել են, որ նամակները մուտքագրվել են և փոխանցվել հասցեատիրոջը:
Արդեն գրեթե երեք ամիս է անցել, սակայն Աժ նախագահը, ի խախտումն ԱԺ կանոնակարգի, լռում է: Այս լռությունը, ցավոք, կարող է բացատրվել միայն անպատասխանատու վերաբերմունքով: Պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարության նման գործելաոճն անընդունելի է, այն բնավ հարիր չէ մեր և գործող իշխանությունների կողմից հռչակված Նոր Հայաստանի ժողովրդավարական և իրավական կառավարման սկզբունքներին:
ԱԺ-ը նախագահի կողմից մեր դիմումն անարձագանք թողնելը համարում ենք պետական մարմնի կողմից անգործունեության միտումնավոր դրսևորում: Նշենք, որ համանման բովանդակությամբ նամակ հղել էինք նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը՝ ճշտելու, թե ՔՊ վարչության հիմնադիր անդամի տեսակետն արտահայտո՞ւմ է կուսակցության ընդհանուր դիրքորոշումը, թե՝ ոչ, բայց վերստին մնացինք անպատասխան: Եթե առանձին, թեկուզ և իշխող կուսակցության նման գործելակերպը կարող ենք համարել ոչ կառուցողական և ոչ գործընկերային գաղափարակից ուժերի հանդեպ, ապա ԱԺ նախագահի վարքագիծն ակներև հակասում է ՀՀ օրենսդրությանը:
Մեր բարձրացրած խնդիրը չի վերաբերում սոսկ «Ժառանգություն» կուսակցությանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի անձին, այլ իրավական, ժողովրդավարական պետության կայացման անշրջելիությանը. հասարակության առջև հաշվետու լինելը և պատասխանատվություն ստանձնելը, ՀՀ օրենսդրությունը հարգելը ժողովրդավարական կառավարման կարևորագույն հիմաքարերն են: Ուստի դրանց հակասող ցանկացած այլ վարքագիծ, ում կողմից էլ ցուցաբերվի, պետք է դառնա համընդհանուր դատապարտման առարկա:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ սկսել ծառայողական քնություն տեղի ունեցածի պատճառները բացահայտելու, օրենքը հարգելու և, վերջապես, մեր դիմումի պատասխանը մեզ ուղարկելու համար:
«Ժառանգություն» կուսակցություն


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ