«Էխո Մոսկվի». Լապշինի գործը կարող է սարսափելի նախադեպ դառնալ Ռուսաստանի քաղաքացիների համար
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը կարող է սարսափելի նախադեպ դառնալ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին ասել է «Էխո Մոսկվիի» հաղորդավար Յուլյա Լատինինան։
Նա հիշեցրել է, որ Լապշինի ամբողջ մեղքն այն է, որ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ հետո այցելել Ադրբեջան։
«Ավտորիտար պետությունը, որը Ռուսաստանի հաշվին է ապրում, նրա վրա ոտքերն է սրբում։ Սա սարսափելի հարված է Ռուսաստանի վարկանիշին։ Եվ սարսափելի նախադեպ։ Քանի որ Ուկրաինան կարող է միջազգային հետախուզում հայտարարել Ղրիմ այցելած բոլոր ռուսաստանցիների նկատմամբ»,– ասել է Լատինինան՝ հիշեցնելով, որ Լապշինը նաեւ Իսրայելի քաղաքացի է, եւ հենց այդ երկիրն էլ ջանքեր է գործադրում իր քաղաքացուն ազատելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դեմ էին արտահայտվել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու արտահանձնմանը՝ մատնանշելով խոսքի ազատության իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը