Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Տեսանյութեր

Անհատական մոտեցումը մեր աշխատանքի հիմքում է դրված. Power Gym

Մարդիկ ֆիթնես են պարապում նիհարելու, կազմվածքը շտկելու և լավ ու դրական ինքնազգացողություն ունենալու համար։ Լավ մարզասրահում, պրոֆեսիոնալ մարզչի հրահանգավորմամբ իրականացվող հենց առաջին ու հետո արդեն յուրաքանչյուր պարապմունքից հետո ապահովվում է լավ ինքնազգացողությունը։ Իսկ թե ե՛րբ կուրվագծվի գեղեցիկ կազմվածքը կախված է թե՛ մարզչի աշխատանքից, թե՛ հաճախորդի աշխատասիրությունից։ Power Gym ֆիթնես կենտրոնի հաճախորդներն արդյունքի հասնում են շատ արագ․ հենց սա է այս կենտրոնի գլխավոր առանձնահատկությունը։ Ու այդ կարճ ժամանակում ձեռքբերվող արդյունքը ընդամենը մարզչի ու հաճախորդի ջանադիր աշխատանքի հետևանք է, ոչ թե ինչ-որ հրաշք կամ կախարդանք։ 

Կենտրոնն առաջարկում է մարզչով անհատական և առանց մարզչի մինչև երեք հոգանոց պարապմունքներ։ Իհարկե մարզիչները միշտ ներկա են լինում սրահում, անհրաժեշտության դեպքում օգնում ինքնուրույն մարզվողներին, սխալ նկատելու դեպքում ուղղորդում, որ իրենց չվնասեն։ Բայց եթե դուք նոր եք սկսում զբաղվել ֆիթնեսով, ցանկալի է, որ ընտրեք անհատական պարապմունքները, երբ մարզիչը կմշակի Ձեզ համար անհատական մարզանքների կոմպեքս, կհետևի, որ դրանք կատարեք ճիշտ հերթականությամբ ու քանակով, անհրաժեշտ ցուցումներ կտա նաև սննդակարգի վերաբերյալ։ Միայն մկանների ճիշտ, համաչափ ու պարբերական ծանրաբեռնվածության ու ճիշտ սննդակարգի դեպքում են արդյունքները դրական լինում։ Մարզիչը նաև մեծ դեր ունի մարզվողին մոտիվացնելու և ոգևորելու գործում։ Բացի այդ անհատական պարապմունքների դեպքում արդյունքներն առավել ակնառու են լինում․ մարմնի կառուցվածքի, քաշի հաշվառմամբ՝ ընտրվում է յուրաքանչյուրի պարապմունքների ռեժիմն ու կոմպլեքսը։ Power Gym ֆիթնես կենտրոնի ղեկավար Հասմիկ Բոյնագրյանն ասում է․ «Անհատական մոտեցումը մեր աշխատանքի հիմքում է դրված։ Ոչ ոք այստեղ իրեն անտեսված չի զգում։ Պարապմունքներն այնպես են անցկացվում, որ այցելուն ցանկանում է վերադառնալ կրկին ու կրկին։ Նրանց ոգևորում են անհատական ուշադիր մոտեցումը, կարճ ժամկետներում ակնհայտ արդյունքները։ Մեր օրերում մարդիկ գնահատում են իրենց ժամանակը, ու կարճ ժամկետում տպավորիչ արդյունքի հասնելու հնարավորությունը նրանց շատ է գրավում։ Անգամ ունեցել ենք մեկ ամսում մինչև 30 կգ նիհարած հաճախորդներ»։

Power Gym մարդիկ հաճախում են, որովհետև այստեղ նիհարում են ոչ միայն արագ, այլև առողջ՝ առանց վնասելու օրգանիզմին, առանց դաժան դիետաների դիմելու։ Դիետաները կարճաժամկետ արդյունք են տալիս, հետո նրանք սովորաբար կրկնակի են գիրանում։ Իսկ պրոֆեսիոնալ մարզիչների առաջարկած սննդակարգը, որն առողջ սնունդ է պարունակում, չի կարող վնասել։ Ավելին՝ ֆիթնես պարապելիս մարդիկ պետք է սնվեն նորմալ ու ժամանակին։

Ի դեպ Power Gym-ում մարզվել կարող են նաև երեխաները 10 տարեկանից սկսած։ Անգամ այն երեխաները, որոնք ֆիզիկական զարգացման որոշակի խնդիրներ ունեն, հատուկ հսկողության ու մարզումների շնորհիվ շտկում են դրանք։ Այստեղ պարապում են նաև հղի կանայք ու կերակրող մայրեր․ մարզումների այն կոմպլեքսը, որ ընտրվում է նրանց համար բացարձակ անվնաս է, օգնում է նրանց հաղթահարել կամ կանխարգելել առողջական շատ խնդիրներ ու պահպանել գեղեցիկ կազմվածքը։

«Մենք փորձում ենք առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին, ընդառաջում ենք՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու պահանջները։ Խրախուսում ենք լավագույն արդյունքներ ցույց տվող հաճախորդներին հատուկ վերաբերմունքով։ Նրանք էլ, տեսնելով կարճ ժամանակում ունեցած տպավորիչ արդյունքները, բուռն հույզեր են ունենում, ամեն հաջորդ այցը կատարում ավելի ոգևորված ու իրենց օրինակով մոտիվացնում մյուսներին»,-ասում է Հասմիկ Բոյնագրյանը։

Power Gym ֆիթնես կենտրոն մեկ անգամյա այցը 2000 դրամ է, 8 պարապմունքը առանց մարզչի՝ 12.000 դրամ, մարզիչով՝ 25․000 դրամ, 12 պարապմունքը մինչև 15։00-ն՝ 15․000 դրամ, օրվա ցանկացած ժամին առանց մարզչի՝ 18․000 դրամ, մարզիչով՝ 35․000 դրամ։ Գործում են նաև 6-ամսյա և տարեկան փաթեթներ:

Լավագույն արդյունք գրանցելու համար պետք է պահպանել պարապմունքների պարբերականությունը և պարապել միևնույն ժամերին։ Առավել արդյունավետ է, երբ մարզվում են շաբաթական երեք-չորս անգամ, իսկ մարզվելու ամենալավ ժամանակը օրվա մեջ 11։ 00-15:00-ն է, երբ օրգանիզմն ակտիվ է, էներգիայով լի ու առավել պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրելու համար։

Power Gym–ում ըստ նախընտրության կարելի է պարապել նաև քրոսֆիթ և TRX պարաններով։ Քրոսֆիթը մեծ ինտենիսիվություն ունեցող վարժությունների շարք է, որը զարգացնում է ուժն ու տոկունությունը։ Իսկ TRX պարանները, որոնք վերջին շրջանում բավական լայն տարածում են ստացել ամբողջ աշխարհում համարվում են ֆիթնես ինդուստրիայի նորագույն միտումներից մեկը։ «TRX –ը պարզապես նորաձև միտում չէ, այլ իսկապես արդյունավետ մարզումներ ապահովող ֆունկցիոնալ համակարգ է։ Մարդիկ սիրում են պարապել այս պարանների վրա, որովհետև դրանք ոչ միայն հետաքրքիր ու հաճելի մարզումներ են ապահովում, այլև շատ լավ արդյունք»,- ասում է Power Gym ֆիթնես կենտրոնի մարզիչ Մհեր Թավաքալյանը։

Հարմարավետ ու գերհագեցած մարզասրահներ

Power Gym ֆիթնես կենտրոնն ունի երեք մարզասրահ․ կարդիո, ուժային և միքս պարապմունքների անցկացման համար։ Յուրաքանչյուր սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով։ Կիևյան 1/1 հասցեում վերաբացվելուց հետո (մինչև 2019թ․ հուլիս գործել է Հ․ Քոչարում) մարզասրահները համալրել են նոր սարքավորումներով, ապագայում նախատեսվում է նաև նոր ավելի բազմաֆունկցիոնալ վազքուղիներ և այլ մարզասարքեր ձեռք բերել։ «Մենք պարբերաբար հրապարակում ենք մեր արդյունքները, հաճախորդներն էլ են հաճախ կիսվում իրենց լուսանկարներով, ու ակնհայտ են մեր հաճախորդների հաջողությունները։ Դա լուրջ մոտիվացիա է մյուսների համար․ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ վստահ են, որ կստանան ցանկալի արդյունքը, նրանք ուշադրություն են դարձնում նաև միջավայրին, պայմաններին, հագեցվածությանը, մաքրությանը, կոմֆորտին»,-ասում է կենտրոնի տնօրենը։
Մարզասրահն ունի դիզայներական հետաքրքիր լուծումներ, հարմարավետ, գեղեցիկ ինտերիեր, որը դրական է տրամադրում հաճախորդներին մարզումների հանդեպ։ Մարզասրահներն ունեն օդափոխության համակարգ։ Այստեղ պահպանվում է կայուն 22 ° ջերմություն։

Power Gym -ում մեծ ուշադրություն է դարձվում նաև մաքրությանը։ Օրը մի քանի անգամ մարզասարքերը մաքրվում ու ախտահանվում են հատուկ նյութերով։ Կան հարմարավետ հանդերձարաններ ու ցնցուղներ։

Այստեղ ըստ էության ստեղծվել են մարզվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Պրոֆեսիոնալ մարզիչներ

Power Gym -ում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք նաև տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ են։ Մարզիչների բարձր որակավորման շնորհիվ է հենց, որ այս կենտրոնում պարապմունքները միշտ ակնհայտ արդյունավետությամբ են անցնում։ Նոր մարզիչների ընտրության ժամանակ էլ անպայման ուշադրություն է դարձվում փորձին ու որակավորմանը։Արդեն ընդունվել է մեկ նոր մարզիչ, ու դեռ նախատեսվում է մարզչական թիմը ընդլայնել։

Մարզիչներ Նորայր Եղիազարյանն ու Մհեր Թավաքալյանը Power Gym -ում են բացման օրվանից։ Նրանց անհատական պատասխանատվության ներքո պարապող հաճախորդները հասնում են լավ արդյունքների, անգամ մասնակցում տարբեր մրցաշարերի և գրավում լավագույն հորիզոնականները։

Նորայր Եղիազարյանը 2007 թ զբաղվում է մարզչությամբ, 2018թ․ IFBB ֆեդերացիայի կազմակերպած բոդիբիլդինգի մրցույթում գրավել է առաջին տեղ։ Նորայրը մասնագիտացած է ֆիթնեսի տարատեսակներից քրոսֆիթի մեջ, որը մարմնի կորեկցիայի, քաշի նվազման, նաև ուժի ու տոկունության զարգացման լավագույն կոմպլեքսն է։ Մհեր Թավաքալյանը Ձյուդո ըմբշամարտի սպորտի վարպետ է, ՀՀ, Եվրոպայի գավաթի և առաջնությունների բազմակի հաղթող, Բազկամարտի ՀՀ և Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն։ Մհերը նաև TRX-ի մասնագիտացված մարզիչ է։

«Մեզ դիմում են նիհարելու, ձգվելու համար, դիմում են նաև ողնաշարի հետ կապված խնդիրների դեպքում, որոնք փորձում ենք շտկել։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ զրուցում ենք նրա առողջության մասին (սիրտ-անոթային համակարգ, թոքեր, ողնաշար) իմանալու համար՝ ինչ խնդիրներ կան։ Եթե անհրաժեշտ ենք զգում, անգամ հետազոտությունների ենք ուղարկում, որ հասկանանք, եթե կա առողջական խնդիր՝ ինչ աստիճանի է, որ մարզումների ճիշտ ընթացք ընտրենք ու չվնասենք»,-ասում է Նորայր Եղիազարյանը։

«Մեր գործը մարդկանց կյանքի որակը բարելավելն է, նրանց ֆիզիկական առողջություն ու առույգություն և լավ ինքնազգացողություն պարգևելն է, մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկն այստեղ տուժի»,-հավելում է Մհեր Թավաքալյանը։

Տարբեր միջազգային մրցաշարերում մասնակցության հարուստ փորձը մարզիչներին օգնում է նման մրցաշարերի պատրաստել նաև իրենց մարզիկներին։ Power Gym-ի հաճախորդների մեջ կան պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներ, որոնք պարբերաբար տարբեր մրցաշարերում լավագույն հորիզոնականներ են գրավում։ Նրանցից երկուսը WNBF –ի և IFBB –ի կողմից կազմակերպված Men`s Physique մրցաշարերում գրավել են երկրորդ տեղը։ Այս կենտրոնում է մարզվում նաև Հայաստանի պաուերլիֆտինգի չեմպիոն Գոռ Խաչատրյանը։