Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի որոշման մասին։
Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի` դեկտեմբերի 20-ին կայացրած որոշման դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից` Հայկ Ալումյանը։
Վերաքննիչ դատարանը մերժել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և Առաջին ատյանի դատարանի որոշումը գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին, թողել էր օրինական ուժի մեջ:
Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ բողոքը Վերաքննիչ դատարան էր բերվել այն հիմքով, որ գրավի կիրառումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը որևէ չափով չէր պատճառաբանվել և այդ տեսքով հակասում էր Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերին: Վերաքննիչ դատարանը գտավ, որ առանց որևէ պատճառաբանության միջնորդությունը մերժելու մեջ որևէ անօրինական բան չկա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ