Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Հայաստանը պետք է ցավակցի Իրանին. Վարդան Ոսկանյան

Պարզ է, որ Իրանն անպատասխան չի կարող թողնել իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված գործողությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանին առասպելական անձնավորություն էր, եւ այն բացառիկ անձանցից, որին Իրանի բնակչության բոլոր շերտերը անխոս համակրում էին եւ համարում իրանական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկը, իսկ այս պարագայում նման մասշտաբի զինվորականի սպանությունը, այն էլ, ըստ որոշ տեղեկությունների, Միացյալ Նահանգների ծրագրմամբ, իրանական հասարակության ներսում առաջացրել է լուրջ դժգոհություն ԱՄՆ-ի նկատմամբ։ Ինքս այժմ գտնվում եմ Իրանում, դժգոհությունը նկատելի է նաեւ սովորական անձանց շրջանում։ Մյուս կողմից Սոլեյմանիի զոհվելը որոշակի համախմբող դերակատարություն է ունեցել իրանական հասարակության համար։ Իրանի ներսում տեղի է ունենում որոշակի համախմբման գործընթաց համաիրանական, ազգայնական գաղափարների շուրջ»,-նշեց նա։

Իրանագետը շեշտում է, որ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրան-ԱՄՆ առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի կսրվեն․ «Ակնհայտ է, որ առնվազն հռետորաբանության մակարդակում տեղի կունենա լարվածության զգալի աճ, որի միտումներն արդեն իսկ նկատելի են, իսկ ինչ վերաբերում է գործնական տիրույթում հնարավոր քայլերին, ապա կարծում եմ՝ պետք է սպասել։ Պարզ է, որ Իրանն անպատասխան չի կարող թողնել զորահրամանատարի դեմ իրականացված գործողությունը։ Կարծում եմ՝ Իրանից պետք ակնկալել գործնական քայլեր, դրանք կարող են չլինել շատ շտապ, բայց գործնական քայլերը անպայմանորեն կլինեն։ Իրանի գործելաոճը երբեք չի եղել շտապողական կամ հախուռն, հետեւաբար ակնկալել, որ իրանցիները միանգամից կնետվեն գործողությունների, սխալ կլինի»։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում եւս որոշակի համակրանքի ալիք է բարձրացել թե՛ Իրանի նկատմամբ վերաբերմունքի, թե՛ զորահրամանատարի զոհվելու հանգամանքի հետ կապված․ «Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Եմենում եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում բողոքի գործողություններ են իրականացվել ԱՄՆ-ի դեմ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց զորահրամանատրի սպանությունը կուժեղացնի Իրանի դիրքերը վերոհիշյալ երկրներում, հատկապես բնակչության շրջանում, որովհետեւ այս զորահրամանատարը սիրված էր նաեւ Իրանցի դուրս՝ Մերձավոր Արեւելքի զանազան երկրներում»։

Խոսելով Հայաստանի քայլերի մասին, Ոսկանյանն ասաց․ «Առաջին քայլը պետք է լինի պաշտոնական Երեւանի կողմից պաշտոնական ցավակցության հղումը Իրանի իշխանություններին եւ ժողովրդին, իսկ քաղաքական հարթությունում պետք է տեղի ունենան առնվազն խորհրդակցություններ, որովհետեւ ակնկալվում է Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճ, իսկ նման լարվածության աճի դեպքում Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներ ու ռիկեր են ի հայտ գալիս, որոնք պետք է կարողանանք կառավարել եւ որոշակի դրական ելքեր ապահովել մեզ համար»։