Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում. Լիլիթ Գալստյան

2019 թվականի իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Նա կարծում է՝ դատաիրավական ոլորտում ցնցումները բացահայտ էին: Նրա կարծիքով՝ ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չէր կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը:


- Տիկի´ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին իրավական ոլորտում. հետհայացք գցենք:

- Պատմահոր՝ Խորենացու բառամթերքից պիտի օգտվեմ՝ նկարագրելու մեր ընթացիկ իրականությունը: «Վրդովված խաղաղության» ժամանակներում ենք ապրում, ուր համատարած են «չարափառությունը», թշնամանքը, ատելությունը, մերժումը, և բնական է, որ այսպիսի մթնոլորտում պիտի բախվեինք խարխլվող ինստիտուտների, խոցված արժեքների, մարդկային որակների անկման հետ:

Քաղաքական նոր սերունդ եկավ, որ պիտի երկխոսեր, երկխոսային հարաբերություններ կառուցեր հասարակության և քաղաքական ուժերի հետ, սակայն քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացավ ոչ թե ստեղծարար օրակարգերի վրա, իրական արժեքների գեներացման կամ առողջացման վրա, այլ անցյալի մերժումի և հրեշայնացման վրա:

Դատաիրավական ոլորտն էլ, ինչպես երկրի մյուս ոլորտներն ու երեսները, այս իրականությունից անբաժան չէ, ավելին՝ ցնցումներն այստեղ ավելի բացահայտ են, ցավոտ և երկրի հեռանկարի համատեքստում՝ վտանգավոր: Իրավական դաշտում քաղաքական ճնշումներն ակնհայտ են:

- Արդյո՞ք արդարացան այս ոլորտում սպասելիքները հեղափոխությունից հետո, խոսվում էր անկախ դատական համակարգի մասին, ի՞նչ ունեցանք այստեղ:

- Անկեղծորեն, դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխեր ու կխժռեր իր հայտարարած արժեքները:
Սերն ու համերաշխությունը, սոցիալական և իրավական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած քաղաքական իշխանությունը շատ արագ հոգեփոխվեց և դիմակազերծվեց: Ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:

Այս մթնոլորտում, կադրային հայտնի ոչ փորձառու բազայով, իրական, խորքային, բովանդակային փոփոխությունները ակնկալելը, պետականության ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին սպասումները իրատեսական չէին: Հակառակը՝ ազգային և պետական ինստիտուտների արժեզրկման գործընթացն է տիրապետողը:

Քաղաքական իշխանությունը գործադիրում և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ լծվեց և շարունակում է դատական իշխանության հնազանդեցման գործընթացը, սակայն ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ խառնաշփոթից ու վախի մթնոլորտից, անհատական թիրախավորումից և ռեպրեսիվ գործիքակազմից այն կողմ չանցան:

Դատաիրավական ոլորտի այդքան անհրաժեշտ բարեփոխումները խեղվեցին անցումային արդարադատության մասին պատկերացումներով, որոնք չունենալով հայեցակարգային հենք կամ հստակ ճանապարհային քարտեզ՝ մնացին չիրացված, խեղված գաղափարների շրջանակում:

- Սահմանադրական դատարանի շուրջ զարգացած իրադարձություններից խոսենք, ի՞նչ արեց իշխանությունը, ինչպե՞ս իրեն պահեց ՍԴ-ն, արդյոք դատական համակարգի կարևորագույն օղակներից մեկը մնա՞ց իր լիազորություններում:

- Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեն՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում է աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով և ժողովրդավարական պետության որակների համար անընդունելի վարքագծով:

Սա զուտ քաղաքական պրոցես է, որը ոչ բարոյական է, ոչ իրավական: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չի կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը:

Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը…

Ժամանակակից պետության փիլիսոփայությունն են արատավորում, սրանք վատ իմաստով թանկ գին ունեցող գործողություններ են:

- Ինչո՞ւ ազդեցություն չունեցան իշխանության ճնշումները ՍԴ-ի և նրա նախագահի վրա:

- Քաղաքական իշխանությունը տարեվերջին դիմեց իր զինանոցի վերջին միջոցին: Թեև գործ սարքելու պրոցեսի մեկնարկը Թովմասյանի շրջապատի և ընտանիքի նկատմամբ ամիսներ առաջ էր տրվել:

Այնուամենայնիվ, ունենք չերերացող և սկզբունքային դատավորների մի խումբ՝ նկատի ունեմ նաև ՍԴ դատավորներին, որոնք շարունակում են մնալ իրենց մասնագիտական և քաղաքացիական բարձր որակների մեջ: Իրենց վարքագծով նրանք պետականության մշակույթի բարձր նշաձող են սահմանում: Մի կողմից՝ հասարակության մի արթնացող զանգվածն է մեծանում, որը գիտակցում է, որ այս ընթացքը քաղաքական մենատիրության ճանապարհն է:

ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումները, անկախ նրանից, թե ինչ զարգացում կունենան, խիստ վտանգավոր են ժողովրդավարական պետականության համատեքստում, սա ցնցումների, պետության հավասարակշռությունը սասանելու ճանապահն է: