Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)
Չինաստանի Ֆուցզյան նահանգում փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ խայտառակել է հարսնացուին հյուրերի մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դեկտեմբերի 26-ին, հարսանիքի ժամանակ միջոցառման վարողը հայտարարում է, որ հիմա էկրաններին կցուցադրվի զույգի մանկության լուսանկարները: Այնինչ, դրանց փոխարեն մեծ էկրանին է հայտնվում հարսնացուի դավաճանության տեսանյութը: Կադրերում ցուցադրվում է, թե ինչպես է աղջիկը սիրով զբաղվում փեսացուի հղի քրոջ ամուսնու հետ:
Այդ կերպ տղան որոշել էր վրեժ լուծել դավաճանության համար:
Դրանից հետո, չինացի եիտասարդը հարցնում է իր ընկերուհուն՝ «Դու մտածո՞ւմ էիր՝ ես չգիտեի»: Ի պատասխան՝ աղջիկը ծաղկեփունջը շպրտում է տղայի վրա: Բեմ են բարձրանում հյուրերը և տարբեր կողմեր են տանում հարսին ու փեսային:
Կայքի տեղեկություններով՝ զույգը երկու տարի գտնվել է հարաբերությունների մեջ: Չինացին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին կես տարի առաջ: Նա իմացել է դավաճանության մասին՝ վերանորոգման ժամանակ տանը տեղադրված թաքնված տեսախցիկի միջոցով:
Ըստ որոշ վկայությունների՝ աղջիկը դավաճանել է այն բանից հետո, երբ տղան մի քանի անգամ խփել է իրեն: Ենթադրվում է, որ նա համաձայնվել է ամուսնանալ, քանի որ երիտասարդը խոստացել է մեքենա և տուն գնել իր համար:
Կան նաև կարծիքներ, որ միջադեպը բեմադրված է:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր